Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանը հայտարարեց, որ խորհրդարանում կա մի պատգամավոր՝ իշխանական, որի համար ռազմագերիների թեման կարող է տեղավորվել քաղաքական դիվիդենտներ շահելու մտածողության շրջանակներում.
«Այդ պատգամավորը, որը հայտնի է բոլորին որպես թուրքասեր, Մարիա Կարապետյանն է, որն ամենաշատն էր շահագրգռված, որպեսզի այս հանդիպումը փակ լինի: Ամենատարօրինակն այն է, որ տիկին Կարապետյանը կարծում է, որ մեր ռազմագերիների հետ Ադրբեջանում շատ լավ են վարվում: Ես կարծում եմ, որ այդպիսի մարդն ԱԺ-ում անելիք չունի, թող գնա Բաքու ու տեղեկություններ հայտնի մեր ռազմագերիների մասին»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը