04 11 2019

Համաձայն ենք Նիկոլ Փաշինյանի հետ՝ ոչ մի սուտ պետք է անարձագանք չմնա

Համաձայն ենք Նիկոլ Փաշինյանի հետ՝ ոչ մի սուտ պետք է անարձագանք չմնա

«Ասում են, թե կառավարությունը կամ վարչապետը չի համաձայնվում հանձնել կամ զիջումներ անել, դա նշանակում է, որ բանակցությունները մտել են փակուղի և սկսել են մարդկանց վախեցնել պատերազմով: Բյուջեներ են բաց թողնվում, քարոզչություններ են արվում այս թեմայով և այլն»,- ուղիղ եթե մտավ ու ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը ՍՏՈՒՄ է ու զբաղված է մանիպուլյացիայով։ Նա սովորաբար վերցնում է թեզ, ամբողջությամբ շուռ է տալիս ու դրա վրա կառուցում ելույթ, թե՝ ես ե՞րբ եմ հանձնելու մասին խոսել, ես ե՞րբ եմ բանակցել, բա վերելակում ես տենց բաներ թույլ կտայի՞, ժողովո՜ւրդ, տեսե՛ք ինձանից ինչ կերպար են ուզում կերտել։

Դու, իհարկե, ոչինչ չես հասկանում բանակցություններից, Արցախի հարցից, պետականությունից, և ուրեմն հիմա որքան էլ շոու բեմադրես, անգամ 10 անգամ ուղիղ եթեր մտնես ու ՊՈԱԿ-իդ ֆեյքերին լցնես դրա տակ՝ նաև քսի տալով քեզ հակառակվողների վրա, այդ հակառակ տեսակետը գնալով գերիշխող է դառնում։

Որևէ մեկը չի հայտարարել, թե՝ բանակցությունները մտել են փակուղի, որովհետև Նիկոլ Փաշինյանը չի համաձայնում զիջումներ անել։ Ոչ ու ոչ։ Երբ դու հայտարարում ես, որ պետք է Արցախի հարցի լուծումը լինի նաև Ադրբեջանի ժողովրդի սրտով, ուրեմն դու արդեն զիջումներ ես անում ուր աղետալի զիջում։ Ադրբեջնի ժողովրդի սրտի ուզածը դու լավ գիտես, թե իչն է։

Բանակցությունները մտել են փակուղի, որովհետև դու ասում ես՝ «Արցախը Հայաստան է ու վերջ», Ալիևը քո հետևից հայտարարում է՝ «Արցախն Ադրբեջան է ու վերջ»։ Սրանից հետո ի՞նչ բանակցես։ Նշանակում է, որ եթե դու վաղը գնաս բանակցելու Ալիևի հետ, ավելին, քո արտգործնախարարը գնա բանակցելու Մամեդյարովի հետ ու չբանակցի միայն այս կետի շուրջ, որ «Արցախը Հայաստան է ու վերջ», ուրեմն դուք առնվազն վախկոտ ստախոսներ եք:

Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերի մեծ մասը պոպուլիզմ էր, դեմագոգիա, մանիպուլյացիա, ստեր՝ ստերի հետևից՝ վերանորոգման, չվերթների, ավտոմեքենա գնելու և այլնի մասին։ Ու բոլորին կանդրադառնանք հերթով։

Համաձայն ենք Նիկոլ Փաշինյանի հետ՝ ոչ մի սուտ պետք է անարձագանք չմնա։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ