Երբ թվում էր, թե ՍԴ դատավորի շուրջ թնջուկն ավարտված է, իշխանությունը, ի վերջո, ընտրել է իր նախընտրելի թեկնածուին, տեղի ունեցան հետաքրքիր զարգացումներ: Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը խորհրդարանում երդվելիս, հանդես եկավ աղմկահարույց հայտարարությամբ։
Մասնավորապես նշեց.
«Այսօր այս երդումը տալով՝ ես դառնալու եմ ՍԴ երկրորդ դատավորը: Այո, դուք չեք սխալվում, երկրորդ դատավորը: Այս երդումը տալու պահից ՍԴ-ում լինելու է երկու դատավոր։ Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետև մյուս դատավորը հիմա երկրում չէ. ես, ստանձնելով Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը»:
Ինքնահռչակումից հետո Վահե Գրիգորյանը լռում է, նա դեռ պարզաբանումներ չի ներկայացրել իր յուրօրինակ տրամաբանության հետ կապված: Մինչդեռ իրավական հանրությունը, ինչպես Վահեն էր ասում Գրիգորյան, «փորձում է ընդունելի բառապաշարով արտահայտման ենթակա մեկնաբանություն գտնել»:
Իրավական նոնսենս, բառախաղի պրիմիտիվ մակարդակ, քաղաքական հայտարարություն, ուզուրպացիա, վտանգավոր արկածախնդրություն, վառ երևակայության արդյունք, հանցագործության մասին հաղորդում: Մեկնաբանություններն, իհարկե շատ են, բայց մինչ բոլորը փորձում են հասկանալ այս հայտրարության պատճառը, նպատակը, փորձում կանխատեսումներ անել դրան հետևող զարգացումների և եզրահանգման մասին, այս ինքնահռչակման դեպքը առաջացնում է դեժավյուի տպավորություն՝ անփոփոխ սցենարով, քաղական նույն ձեռագրով և առեղծվածային և վտանգավորության հասնող համոզվածությամբ, որը բերեց 2008 թվականի արյունալի հանգուցալուծմանը:
Եվ այսպես, 2008 թվականի փետրվարի 19-ին ՀՀ-ում նախագահական ընտրություններ էին: Ընտրությունների ավարտից դեռ երկու ժամ չանցած, երբ դեռ ընտրատեղամասերի դռները չէին հասցրել փակվել, Վահե Գրիգորյանի վստահորդի և գաղափարակցի նախընտրական շտաբի պետ Ալիկ Արզումանյանը հայտարարեց. «Ի հեճուկս իշխանության, ավազակապետության մենք հաղթել ենք հանրապետության ողջ տարածքում: Մեր ստացած տվյալները ապացուցում են, որ եղել է շատ բարձր մասնակցություն և ընտրությանը մասնակցածների ճնշող մեծամասնությունը իր ձայնը տվել է մեր թեկնածուին` հանրապետության հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին»:
Տարիներ առաջ, երբ դեռ չկային տեխնիկական հնարավորություններ, ամեն ինչ օն լայն չէր կատարվում, երբ դեռ չկային հրապարակված անգամ նախնական տվյալներ, իհարկե այդպես էլ պարզ չդարձավ, թե որտեղից էր գալիս Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա թիմի համոզվածությունը, բայց տրամաբանությունը նույնն է:
Զուգահեռներն ակնհայտ են՝ երկու դեպքում էլ կա հստակ փաստ և կա այդ փաստի ակնհայտ կերպով արհամարհում, ցանկացալին որպես իրականություն ներկայացնելու փորձ: Փաստորեն, տարիներ անց, նորից բախվում ենք նույն ձեռագրին: ժամանակի ընթացքում ոչ թե գիտակցվել են սեփական սխալները, այլ խորացել և կատարելագործվել ինքանհռչակման հմտությունները՝ ամեն գնով իշխանության հանելու նպատակով:
Տաթև Միրզոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը