18 06 2019

Մեկ տարում Հայաստանից ֆինանսական արտահոսքն ավելացել է

Հայաստանի բնակչության սոցիալական վիճակի վրա կարևոր ազդեցություն ունեցող գործոններից է արտերկրից դրամական փոխանցումները։ Հատկապես այն պարագայում, երբ երկրի տնտեսությունը հետընթաց է ապրում, իսկ բնակչության սոցիալական վիճակը՝ վատթարանում, շատերի համար արտերկրում ապրող իրենց հարազատներից ստացվող գումարը փրկության օղակի դեր է կատարում։ Սակայն, հետհեղափոխական ամիսներին, հատկապես սեպտեմբեր-հոկտեմբերից սկսված, թափ է հավաքում մեկ այլ երևույթ՝ գումարների արտահոսքը հակառակ ուղղությամբ՝ Հայաստանից դեպի արտերկիր։ Դա ազդում է ներհոսք-արտահոսքի տարբերության՝ զուտ ներհոսքի ցուցանիշի վրա, ինչը նշանակում է, որ աստիճանաբար ավելի քիչ գումար է մտնում Հայաստան։

Կենտրոնական բանկը հրապարակել է ապրիլ ամսվա ընթացքում ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց միջոցով արտերկրից ստացված և Հայաստանից արտերկիր ուղարկվող փոխանցումների ցուցանիշները։ Համաձայն այդ հրապարակման, այս տարվա ապրիլին շարունակվել է վերջին ամիսներին սկսված Հայաստանից գումարի բարձր արտահոսքի երևույթը։ Այսպես, եթե դեպի Հայաստան ապրիլ ամսին կատարվել է 144 մլն դոլարի մասնավոր փոխանցում, ապա հակառակ ուղղությամբ՝ 110 մլն դոլարի։ Զուտ ներհոսքը կազմել է 34 մլն դոլար։ Զուտ ներհոսքի ավելի ցածր ցուցանիշ վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրվել էր միայն փետրվարին։ Ընդգծենք, որ այս երևույթի բացասական պահն այն է, որ ոչ թե Հայաստան մտնող գումարն է քիչ եղել, այլ դուրս եկողը՝ շատ։

Եթե զուտ ներհոսքի ցածր ցուցանիշը պայմանավորված լիներ դրսից՝ հիմնականում Ռուսաստանից մուտք գործող փոխանցումների նվազմամբ, ապա դա որևէ առնչություն չէր կարող ունենալ Հայաստանում ստեղծված կացության հետ։ Նման վիճակ եղել է, երբ Ռուսաստանն ունեցել է տնտեսական խնդիրներ, որոնք բացասաբար են ազդել նաև այնտեղ ապրող և աշխատող մեր հայրենակիցների վրա և նրանց գումարային փոխանցումները դեպի Հայաստան նվազել են։ Սակայն, երբ ավելանում է արտահոսքը Հայաստանից դեպի արտերկիր, ապա այստեղ խնդիրը Հայաստանի տնտեսական կացության մեջ է։ Ապրիլ ամսվա ցուցանիշների հրապարակումը ԿԲ կողմից մեզ հնարավորություն է տալիս տեսնել և համեմատել վերջին մեկ տարվա ընթացքում՝ այսինքն՝ այսպես կոչված «սիրո և հանդուրժողականության» հեղափոխությունից ի վեր գումարային փոխանցումների վիճակն ու փոփոխությունները։

Այսպիսով, 2018 թ․-ի մայիսից մինչև 2019 թ․-ի ապրիլ պատկերը հետևյալն է․

1․ Դեպի Հայաստան կատարվող մասնավոր փոխանցումները (ներհոսք) կազմել են 1 մլրդ 837 մլն դոլար

2․ Հայաստանից դեպի արտերկիր մասնավոր փոխանցումները (արտահոսք) կազմել են 1 մլրդ 218 մլն դոլար

3․ Ներհոսքի և արտահոսքի տարբերությունը (զուտ ներհոսք) կազմել է 619 մլն դոլար

Ի՞նչ է տեղի ունեցել դրան նախորդող մեկ տարվա՝ 2017 թ․-ի մայիսից մինչև 2018 թ․-ի ապրիլ ընկած ժամանակահատվածում․

1․ Դեպի Հայաստան կատարվող մասնավոր փոխանցումները (ներհոսք) կազմել են 1 մլրդ 817 մլն դոլար

2․ Հայաստանից դեպի արտերկիր մասնավոր փոխանցումները (արտահոսք) կազմել են 1 մլրդ 87 մլն դոլար

3․ Ներհոսքի և արտահոսքի տարբերությունը (զուտ ներհոսք) կազմել է 730 մլն դոլար

Ներկայացվածից երևում է, որ վերջին տարվա ընթացքում (2018 թ․ մայիս-2019 թ․ ապրիլ) շուրջ 20 մլն դոլարով ավելի շատ գումար է մտել Հայաստան, բայց ահա 131 մլն դոլարով էլ ավելի դուրս է եկել Հայաստանից։ Արդյունքում, գումարի արտահոսքի տեմպերի ավելացման պատճառով զուտ ներհոսքը դեպի Հայաստան պակասել է 111 մլն դոլարով։

Ո՞րն է այս երևույթի պատճառը։ Մեկ անգամ ևս նշենք՝ երկրի ներկայիս ղեկավարի, մեղմ ասած, անհավասարակշիռ պահվածքը ներքին քաղաքական գործընթացներում, նրա կողմից պարբերաբար հրահրվող ցնցումները երկրի ներքաղաքական կյանքում և որպես դրա հետևանք անկայունությունը, պետական մակարդակի հալածանքները օտարերկրյա և ներքին ներդողների նկատմամբ, տնտեսական քաղաքականության լիակատար բացակայությունը, կառավարության անգործությունը, տնտեսական երևույթներից անտեղյակությունը, դրանից բխող կոպիտ սխալները և դրանց հետևանքները։ Բնական է, որ նման կացության պարագայում երկրից ֆինանսական արտահոսք տեղի կունենա, ինչին և ականատես ենք լինում։

Արա Մարտիրոսյան

Հայաստանի բնակչության սոցիալական վիճակի վրա կարևոր ազդեցություն ունեցող գործոններից է արտերկրից դրամական փոխանցումները։ Հատկապես այն պարագայում, երբ երկրի տնտեսությունը հետընթաց է ապրում, իսկ բնակչության սոցիալական վիճակը՝ վատթարանում, շատերի համար արտերկրում ապրող իրենց հարազատներից ստացվող գումարը փրկության օղակի դեր է կատարում։ Սակայն, հետհեղափոխական ամիսներին, հատկապես սեպտեմբեր-հոկտեմբերից սկսված, թափ է հավաքում մեկ այլ երևույթ՝ գումարների արտահոսքը հակառակ ուղղությամբ՝ Հայաստանից դեպի արտերկիր։ Դա ազդում է ներհոսք-արտահոսքի տարբերության՝ զուտ ներհոսքի ցուցանիշի վրա, ինչը նշանակում է, որ աստիճանաբար ավելի քիչ գումար է մտնում Հայաստան։

Կենտրոնական բանկը հրապարակել է ապրիլ ամսվա ընթացքում ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց միջոցով արտերկրից ստացված և Հայաստանից արտերկիր ուղարկվող փոխանցումների ցուցանիշները։ Համաձայն այդ հրապարակման, այս տարվա ապրիլին շարունակվել է վերջին ամիսներին սկսված Հայաստանից գումարի բարձր արտահոսքի երևույթը։ Այսպես, եթե դեպի Հայաստան ապրիլ ամսին կատարվել է 144 մլն դոլարի մասնավոր փոխանցում, ապա հակառակ ուղղությամբ՝ 110 մլն դոլարի։ Զուտ ներհոսքը կազմել է 34 մլն դոլար։ Զուտ ներհոսքի ավելի ցածր ցուցանիշ վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրվել էր միայն փետրվարին։ Ընդգծենք, որ այս երևույթի բացասական պահն այն է, որ ոչ թե Հայաստան մտնող գումարն է քիչ եղել, այլ դուրս եկողը՝ շատ։

Եթե զուտ ներհոսքի ցածր ցուցանիշը պայմանավորված լիներ դրսից՝ հիմնականում Ռուսաստանից մուտք գործող փոխանցումների նվազմամբ, ապա դա որևէ առնչություն չէր կարող ունենալ Հայաստանում ստեղծված կացության հետ։ Նման վիճակ եղել է, երբ Ռուսաստանն  ունեցել է տնտեսական խնդիրներ, որոնք բացասաբար են ազդել նաև այնտեղ ապրող և աշխատող մեր հայրենակիցների վրա և նրանց գումարային փոխանցումները դեպի Հայաստան նվազել են։ Սակայն, երբ ավելանում է արտահոսքը Հայաստանից դեպի արտերկիր, ապա այստեղ խնդիրը Հայաստանի տնտեսական կացության մեջ է։ Ապրիլ ամսվա ցուցանիշների հրապարակումը ԿԲ կողմից մեզ հնարավորություն է տալիս տեսնել և համեմատել վերջին մեկ տարվա ընթացքում՝ այսինքն՝ այսպես կոչված «սիրո և հանդուրժողականության» հեղափոխությունից ի վեր գումարային փոխանցումների վիճակն ու փոփոխությունները։

Այսպիսով, 2018 թ-ի մայիսից մինչև 2019 թ-ի ապրիլ պատկերը հետևյալն է․

1 Դեպի Հայաստան կատարվող մասնավոր փոխանցումները (ներհոսք) կազմել են 1 մլրդ 837 մլն դոլար

2 Հայաստանից դեպի արտերկիր մասնավոր փոխանցումները (արտահոսք) կազմել են 1 մլրդ 218 մլն դոլար

3 Ներհոսքի և արտահոսքի տարբերությունը (զուտ ներհոսք) կազմել է 619 մլն դոլար

Ի՞նչ է տեղի ունեցել դրան նախորդող մեկ տարվա՝ 2017 թ-ի մայիսից մինչև 2018 թ-ի ապրիլ ընկած ժամանակահատվածում

1 Դեպի Հայաստան կատարվող մասնավոր փոխանցումները (ներհոսք) կազմել են 1 մլրդ 817 մլն դոլար

2 Հայաստանից դեպի արտերկիր մասնավոր փոխանցումները (արտահոսք) կազմել են 1 մլրդ 87 մլն դոլար

3 Ներհոսքի և արտահոսքի տարբերությունը (զուտ ներհոսք) կազմել է 730 մլն դոլար

Ներկայացվածից երևում է, որ վերջին տարվա ընթացքում (2018 թ․ մայիս-2019 թ․ ապրիլ) շուրջ 20 մլն դոլարով ավելի շատ գումար է մտել Հայաստան, բայց ահա 131 մլն դոլարով էլ ավելի դուրս է եկել Հայաստանից։ Արդյունքում, գումարի արտահոսքի տեմպերի ավելացման պատճառով զուտ ներհոսքը դեպի Հայաստան պակասել է 111 մլն դոլարով։

Ո՞րն է այս երևույթի պատճառը։ Մեկ անգամ ևս նշենք՝ երկրի ներկայիս ղեկավարի, մեղմ ասած, անհավասարակշիռ պահվածքը ներքին քաղաքական գործընթացներում, նրա կողմից պարբերաբար հրահրվող ցնցումները երկրի ներքաղաքական կյանքում և որպես դրա հետևանք  անկայունությունը, պետական մակարդակի հալածանքները օտարերկրյա և ներքին ներդողների նկատմամբ, տնտեսական քաղաքականության լիակատար բացակայությունը, կառավարության անգործությունը, տնտեսական երևույթներից անտեղյակությունը, դրանից բխող կոպիտ սխալները և դրանց հետևանքները։ Բնական է, որ նման կացության պարագայում երկրից ֆինանսական արտահոսք տեղի կունենա, ինչին և ականատես ենք լինում։

Արա Մարտիրոսյան

* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ