19 12 2022

«Պեշկաների» տեղաշարժեր՝ նիկոլական իշխանության վերին էշելոններում

«Պեշկաների» տեղաշարժեր՝ նիկոլական իշխանության վերին էշելոններում

Արդեն ավելի քան մեկ շաբաթ է, ինչ մի խումբ ադրբեջանական բաշիբոզուկների կողմից շարունակվում է Արցախը Հայաստանին կապող փաստորեն միակ ավտոճանապարհի շրջափակումը: Իհարկե, քանի դեռ իշխանությունը չէր զավթել Նիկոլ Փաշինյանը, «նախկինների» ժամանակ Հայաստանն ու Արցախը միմյանց կապված էին առնվազն երկու ավտոճանապարհով՝ Վարդենիս-Մարտակերտ և Գորիս-Ստեփանակերտ: Երկուսն էլ, ի դեպ, կառուցված համայն հայության հանգանակություններով հավաքված միջոցներով: Նիկոլ Փաշինյանը այդ ճանապարհներից առաջինը, կարելի է ասել՝ նվիրեց իր սիրելի Ալիևին, իսկ այժմ էլ երկրորդ ճանապարհը նվիրելու գործընթացի մեջ է:

Ամեն դեպքում, իրականությունն այն է, որ արդեն ավելի քան մեկ շաբաթ է, ինչ Արցախը, Արցախի մեր ազգակիցները գործնականում շրջափակված են, իսկ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանություն կոչեցյալը մատը մատին չի էլ խփում: Դե, հանրահայտ է, որ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա մերձավոր շրջապատը, թե՛ առհասարակ, բոլոր քպ-աներն անխտիր, ատելով ատում են Արցախը և Արցախի հայերին: Թեպետ, ինչո՞ւ միայն Արցախի հայերին:

Նախօրեին էլ, դրանք, Փաշինյանի գլխավորությամբ, Ջերմուկ էին մեկնել, ըստ տարածված տեղեկատվության՝ կուսակցական գործերով: Հնարավոր է, որ գնացել էին իրենց կործանարար իշխանավարման հետևանքերը վայելելու:

Այսօր էլ Անվտանգության խորհրդի նիստ էին անում: Չնայած, էլի դատելով տարածված պաշտոնական տեքստերից, դա ավելի շուտ քպ կադրերի բաժնի ժողով է եղել, այլ ոչ՝ ԱԽ նիստ: Համենայն դեպս, տեղեկատվությունն այն էր, որ Նիկոլի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին նշանակել են փոխվարչապետ, իսկ  նրա տեղակալ Վահե Հովհաննիսյանին էլ նշանակել են պաշտոնի բարձրացում ստացած նախարարի տեղը:

Վե՛րջ, կարելի է ասել, որ Անվտանգության խորհրդի նիստը հասավ իր նպատակին, նիկոլական կադրային «պեշկաների» այդ փոխատեղումներից հետո, ադրբեջանական «բնապահպանները», զայրույթից կրծելով եղած-չեղած աղավնիներին ու իրենց կեղտոտ եղունգները, փասափուսաները հավաքել ու ռադ են եղել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհից:

Ինչ վերաբերում է Փաշինյանի կործանարար իշխանության կադրային «պեշկաներին», ապա անհնար է չնկատել վերջին շրջանում դրանց ակտիվացած տեղաշարժերը: Օրինակ, օրերս, բավականին կիրթ, գիտական, մշակութային և սպորտային մոտեցումներով պաշտոնից տշեցին ԿԳՄՍ հերթական նիկոլական նախարարին, փոխարենը նշանակելով մի տիկնոջ, ով ազգային հերոս Գարեգին Նժդեհին ֆաշիստ է համարում, իսկ առաջին նախարարական կարգադրությունն էլ, ըստ մամուլի, նպատակաուղղված է ռազմահայրենասիրպական դաստարակությունը դպրոցներից արմատախիլ անելուն:

Բացի ԿԳՄՍ-ից, Նիկոլ Փաշինյանի «շանթուորոտը» փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի դեմ ուղղվեց: Չար լեզուները շշնջում են, թե դրա պատճառը ՔՊ վերջին ժողովն է եղել, որտեղ բոլ-բոլ կեղծիքներ էին կատարվել իրենց ներքին ընտրություններում: Մյուս կողմից, պաշտոնավարման 1 տարվա ընթացքում Համբարձում Մաթևոսյանը՝ այդ աննման երիտասարդ կադրը, կառավարության կայքում ամենից շատ փիարված պաշտոնյան է: Իսկ դա լավ չէ, եթե վարչապետը Նիկոլ Փաշինյանի նման մեկն է: Հետևաբար՝ Համբարձումին ջնջեցին անիմաստ գերպարգևավճարվող քպ-ական պաշտոնյաների շարքից, բերեցին ֆինանսների նախարարին...

Երկիրը, կարելի է ասել՝ «շան ոտի հետ» կործանման վերջին փուլում է, սրաանք դեռ պաշտոն ու պրեմիա են բաժանում ու Նիկոլի անձնական սպասարկման «ոստիկաններով» «զիլինա բռնում» հրապարակի տոնածառի շուրջ, որը նույնքան անհեթեթ է նայվում, ինչպես մոմերով տորթը՝ հոգեհացի սեղանին:

Արմեն Հակոբյան   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ