05 05 2022

Նիկոլական ռեժիմի հոգեվարքի ծափերն ու ռեժիմապետի արնագարշ գխտոցը

Նիկոլական ռեժիմի հոգեվարքի ծափերն ու ռեժիմապետի արնագարշ գխտոցը

Ինչ էլ որ չբարբաջեն նիկոլական ռեժիմի ագիտատորները, ինչ կուլբիտներ էլ որ չփորձեն անել, երեկ իրենց գործատուն, իսկ ոմանց համար նաև՝ պաշտամունքի առարկան՝ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում բացահայտորեն դրսևորվեց որպես վերջացած, վախից շշկռված անձ և քաղաքականապես բացարձակ սպառված գործիչ: Եթե, իհարկե, նրա նման աղետաբեր-կործանարարին կարելի է գործիչ համարել: Ի լրումն, նրա հետ իրենց անդառնալի քաղաքական մահկանացուն կնքեցին իր քպ-ոները, որոնց, նկատենք, Ֆրանսիայի հրապարակում շատերը հիշատակում են ոչ այլ կերպ, քան՝ «քեմալական պայմանագրի» անդամներ:

Ասում են՝ ընկերովի մահը հարսանիք է: Սրանց դեպքում այդ ընկերովի քաղաքական մահն ուղեկցվեց քաղաքական դիակների… ծափերով: Քաղաքական դիակները կարողանում են շարժվել, անգամ ինչ-որ բաներ ասել, Նիկոլ Փաշինյանի կամ Ալեն Սիմոնյանի «դիրիժորությամբ», կարողանում են «ծա՛փ տվեք, արա՛» անել: Բայց դա արդեն ոչ մի բան չի նշանակում:

Իսկ նիկոլական խմբակցության այդ ծափիկ-մափիկը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների «Նի-կոլ, դա-վա-ճա՛ն» և «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներին ի պատասխան և այդ վանկարկումների ուղեկցությամբ, իսկապես էլ՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա սպասարկուների իշխանության հոգեվարքի ծափերն են: Այսպես կոչված «իշխող մեծամասնության» հոգեմտավոր թշվառության, ողորմելիության ու սպառվածության պատկերավոր վերջնակետը ԱԺ ամբիոնի մոտ շշկռված-լռված Նիկոլ Փաշինյանի արնագարշ գխտոցն էր, ինչն անողոք ֆիքսել են տեսախցիկները: Ինչպես արձանագրել են այն պատկերը, թե նա ինչպես է գույնը գցած հեռանում ԱԺ ամբիոնից՝ ընդդիմադիրների ճնշմանը չդիմանալով:

Թե դրանից ու այն բանից հետո է՛լ ինչեր է ասել Նիկոլ Փաշինյանը՝ բացառապես իր քպ-ների ու ասբիոնը շրջապատած ախռաննիկների ներկայությամբ, ինչ «կատու պատռող» հայտարարություններ է արել նրա խմբակցության այս կամ այն քաղաքական դիակը, մեծ հաշվով, երրորդական, չորրորդական են, ընդհանրապես անհետաքրքիր: Բունկերում թաքնվածն, օրինակ, այլոց հասցեին ասում է… «փախչող»: Խելքի աշեցեք…

Երեկ, առօրյա-կենցաղային ոստիկանների, վահան-սաղավարտ-մահակակիր ոստիկանական զորքերի, հատուկ մարդատյացությամբ լցոնված «սևհարյուրակայինների», կարմիրբերե…, չէ՛ կարմիրֆեսավոր ջարդարար ու համազգեստավորված սադիստների, ԱԺ զոդված դարպամներից այն կողմ գտնվող այգում ծվարած ոստիկանական ուժերի, ցուցադրաբար ավտոմատներով այդ այգում ֆռֆռացող աած-ականների, ցուցադրաբար ԱԺ վերին հարկի պատուհանների մոտ ծվարած դիպուկահարների ետևում պախկված Նիկոլ Փաշինյանը և նրա քպ-ոները դեռ համարձակվում են ինչ-որ ծպտո՞ւն հանել:

Առհասարակ, ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները մայիսի 3-ին ԱԺ նիկստերի դահլիճ էին մտել միայն մեկ նպատակով՝ արդեն համազգային ընդգրկում ստացած ապստամբության ինչպես ակտիվ, այնպես էլ՝ «օն-լայն» մասնակիցների անունից Նիկոլ Փաշինյանին հրաժարականի պահանջն առճակատ ներկայացնելու համար: Դա ոչ կուսակցական որոշում էր, ոչ որևէ խմբակցության, ոչ երկու խմբակցությունների միատեղ որոշում: Դա տասնյակ ու տասնյակ հազարավոր ակտիվ ցուցարարների, առհասարակ, թե՛ Հայաստանի քաղաքացիների, թե՛ հայոց ազգի մեծամասնության վերքաղաքական պահանջն է. պարտված, կապիտուլյանտ, Արցախն ադրբեջանական հռչակող, Հայաստանն էլ թրքացնելու ծրագիր որդեգրած երկրաքանդ ու մարդակեր ռեժիմը, իր ռեժիմապետ Փաշինյանով հանդերձ, պետք է հեռանա: Ըստ որում, հեռացման պահանջը բավականին մարդասիրական է, քանի որ նրանք ոչ միայն պետք է հեռացվեն, այլև օրենքի ողջ խստությամբ դատի առաջ կանգնեցվեն, ինչպես ֆաշիստական Գերմանիայի պարագլուխներից չինքնասպանվածները Նյուրնբերգում կանգնեցվեցին:
Այո, «Հայկական Նյուրմբերգ» լինելո՛ւ է: Իսկ զանազան ծափիկ-մափիկներով, իշխանությունից կառչած մնալով, Նիկոլ Փաշինյանն ու նրա գործակիցները միայն ավելի են ծանրացնում իրենց վիճակն ու անխուսափելի պատասխանատվության խստությունը:

 

Արմեն Հակոբյան    

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ