14 04 2021

«Կարճ ասած»․ Հեռացող դավաճանի հոգեվարքը․ Նիկոլը հասկացավ, որ իշխանություն այլևս չունի



 

Ես մի անգամ հաշվեցի Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայցերը՝ դրանք 3 տասնյակին մոտ էին ու մեծ մասը վիրավորանքների, զրպարտանքների համար էին։ Էս մարդու ամեն ելույթից հետո եթե նրան դատի տան, նշանակում է՝ ողջ կյանքը անցնելու է դատական քաշքշուկների մեջ։ Դատական նիստերի ժամանակ էլ թռնում է խոսքից։ Նիկոլը մարտնչող ստախոս է, վերջացած ստախոս։ Կներեք, բայց ես չունեմ այդքան բարեկրթություն, որ թաքցնեմ նրա նկատմամբ իմ դիրքորոշումը։ Նրա ստերը երկիր են կործանել, նրա ստերի պատճառով մարդիկ են զոհվել, ու նա շարունակում է ստեր ու ատելություն տարածել։ Այսօր լկտիության հերթական մաստեր կլասն էր։

Շատերն են ասում, թե Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ տապալվեց, այս անգամ՝ խորհրդարանի ամբիոնից։ Իրականում մենք այսօր տեսանք Փաշինյանին վաղվա քարոզարշավում։ Հենց այսպես է լինելու՝ հիստերիկ, ճղճղան, շարունակ նվաստացող ու լկտի ստող։ Սա իշխանությունը կորցնողի հոգեվարք էր։ Նա էլի հիստերիկանալու է, թիմն էլ փախչելու է ժողովրդից, լրագրողներից, այնպես ինչպես այսօր էր։ Իդեալական կլինի, որ վեր ընկնեք ձեր բնի մեջ, մինչև էս գրողի տարած նախընտրական ժամանակաշրջանն ավարտվի ու տեսնեք՝ մեր երկրում դեռ քանի դավաճան է մնացել, որ պատրաստ է կողմ քվեարկել ձեր այս թուրք-ադրբեջանական դաշինքին։

Երկու տարի առաջ մի տեսանյութ պտտվեց, որ Նիկոլ Փաշինյանի գրպանը Աննա Հակոբյանը մի բան է խցկում ու հասկացվեց, որ դեղերն էր։ Նիկոլը, կարծում եմ, դեղերը չէր խմել այսօր։ Նա րոպե առ րոպե կառչում էր աթոռից։ Իրականում հոգնել եմ Նիկոլի ելույթներում ստեր բռնելուց։

Նա հայտարարում է՝ Օնիկ Գասպարյանը չի առաջարկել պատերազմը կանգնեցնել։ Րոպեներ անց Օնիկ Գասպարյանն ասում է՝ ստում ես, ասել եմ։ Փաշինյանն ասում է՝ պատերազմի ընթացքում գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը փորձել է հանձնել Արցախի յոթերորդ պաշտպանական շրջանը: Մովսես Հակոբյանը պատասխանում է՝ դու ստախոս հիվանդ ես: Պատկերացնո՞ւմ եք, երկրի ղեկավարին բոլորը ասում են դու ստախոս ես, դու գիժ ես, ու նա դրանից վատ էլ չի զգում։ Ընդունում է, որ Լելե Թեփեն սխալ օպերացիա է եղել, որի ժամանակ 700 զոհ ենք ունեցել, կորցրել ենք 40-ից ավելի տանկ։ Ասում է՝ ես մեղավոր չեմ, ես քննարկմանը մասնակցել եմ, բայց ձայն չեմ հանել, ես պոլի փետ էի։ Բայց իր խմբակցությունն էլ հրաժարվում է քննիչ հանձնաժողով ստեղծել, որ հասկանանք ճիշտն ու սխալը։

Նիկոլ Փաշինյանի երկար ելույթում ու հարցուպատասխանում մեկ ճիշտ արտահայտություն կար․ նա հայտարարեց՝ «Մենք սրբորեն պահել ենք իշխանությունը»։ Սրանք հողերը սրբորեն չեն պահել, ծախել են, նվիրել են, սրանք մեր երեխեքին չեն պահել սրբորեն՝ սպանել են, տարել են բայրաքթարների բերան, սրանք մեր անվտանգությունը սրբորեն չեն պահել ու թուրքին մտցրել են մեր հողի մեջ, հետո հայտարարել են, թե դա իրենց հողն էր․ բայց սրանք կարողացել են սրբորեն պահել իշխանությունը՝ հանդուրժելով իրենց հասցեին անեծք, վիրավորանք․ սրանք քֆուրի տակ են դրել իրենց անձը, նվաստացրել իրենց, իրենց ընտանիքները, մոր քֆուր են հանդուրժել, բայց սրբորեն պահել են իրենց իշխանությունը։ Ամեն գնով են պահել։ Սրանք սրբորեն պահել են նաև Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը․ պահել են ու իրագործել են։ Սրանք Ադրբեջանի ու Թուրքիայի ներկայացուցիչն են Հայաստանում։ Էսօր մենք իմացանք, որ Կազանում ապրիլի 29-30-ը կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ադրբեջանական պատվիրակությունը ևս կարող է մասնակցել։ Ապրես, Նիկոլ, Ադբեջանին բերում ես ԵՏՄ։

Նիկոլ Փաշինյանի ելույթի ամենազավեշտային հատվածը վերջն էր․ Նա հայտարարում է, թե Հայաստանում կա ապագա, Արցախոււմ կա ապագա, Հայ ժողովուրդն ունի ապագա ու իր ուսապարկերի պահեստը ծափ է տալիս։ Դու Արցախը նվիրել ես թուրքերին ու ասում ես՝ Արցախն ունի ապագա՞, ու՞մ հետ թուրքերի՞։ Դու մարդկանց տարար գյուլի բերան, հանձնեցիք մսաղացին ու ասում ես կա ապագա՞։ Որտե՞ղ է այդ ապագան, գերիների ապագան ո՞րն է, անհետ կորածների ապագան որն է, Եռաբլուրում հանգչողների ապագան ո՞րն է։ Էդպիսի՞ ապագա էին երազում, էտ էրեխեքը որ քո իշխանության գալու համար փողոցներ էին փակում։ Քանի դեռ դու հայրենիքը հանձնում ես ու քո դեպուտատները հոտնկայս ծափահարում են, Արցախը ծափահարություններով հանձնում եք, ուրեմն եթե մնաս պաշտոնիդ, ողջ Երևանն է Եռաբլուր դառնալու։ Նիկոլ Փաշինյանը մի օր հայտարարեց՝ կեցցեն մեր զոհերը։ Այսօր այդ զոհերի հիշատակի վրա տոնախմբություն արեց Իմ քայլը խմբակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ալիևը կրակում է հայկական մեքենաների վրա, Ալիևը ասում՝ Երևանը իմն է, գնումեմ վերցնելու, իսկ Նիկոլը փոխանակ պաշտպանելու ուղղությամբ քայլեր անի, բանաստեղծությույն է Ալիևին նվիրում։ Ու դու խոսում ես ապագայի՞ց։ Դո՞ւ ես կերտելու։ Լո՞ւրջ։

Նիկոլը ում վրա որ ծախի պարտությունը, մեկ է՝ այդ կապիտուլյացիոն թղթում կա մեկ հոգու ստորագրություն՝ Նիկոլ Փաշինյան։ Նախկիններինը չկա ու չէր կարող լինել, գիտե՞ս ինչի, որովհետև նախկիները կռվում էին, իսկ դու փախել էիր, որովհետև պատերազմի ժամանակ նախկինները գնացել էին Ղարաբաղ, որ տեսնեն, թե ինչով կարող են օգնել, իսկ դու ոտանավորներ էիր արտասանում ուղիղ եթերում։ Հլը պատկերացրեք, որ Քոչարյանը պաշտպանության պետական կոմիտեն ղեկավարելու ժամանակ ստրատեգիա մշակելու փոխարեն արտասաներ՝ «Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես»։ Դրա համար էլ նախկինները տղամարդ էին, դու ղզիկ ես, բայց՝ թրաշով։

Նիկոլ Փաշինյանը բոլորին մեղադրում է պարտության մեջ, ես էլ բոլորին մեղադրում եմ, որ Նիկոլը դեռ աթոռին է․ մեր ժողովուրդը որ լիտառգիական քնի մեջ չլիներ, չեր թողնի որ սա ԱԺ ամբիոնից դեռ ելույթներ ունենար։ Արդյո՞ք պատիվ է բերում որևէ ժողովրդի, երկրի, որ խորհրդարանի ամբիոնը զավթի սուտասան ու հանցագործ մեկը ու սկսի ստեր փչել, իրականությունը խեղաթյուրել, խաբել բոլորին։ Խորհրդարանական ընդդիմությունը, որ անընդհատ ստեր է փնտրում Նիկոլի ելույթներում, հակասություններ, ինչո՞ւ է թույլ տալիս, որ դա ելույթ ունենա ու ծաղրի մեզ բոլորիս։ Թույլ ենք տալիս, հանդուրժում ենք, դեռ։

Գիտե՞ք որն էր ուշագրավը․ Նիկոլի ելույթի կեսից, երբ արդեն պարզվեց, որ սա միայն ստեր է փչելու, անմիջապես ոստիկանությունը շրջափակեց կառավարության շենքը, ԱԺ շենքը, Նիկոլի բնակության վայրը։ Մարդը երևի ասել էր ոստիկանապետին՝ ես ստեր եմ խոսում, դուք եկեք պաշտպանելու։ Բա որ էդքան դուխով տղա ես, ինչի՞ էլի ոստիկաններին հանեցիր ոտքի, ա՛յ վախկոտ։

Կարճ ասած․ Նա միայն հիստերիկ չէ, Նիկոլ Փաշինյանը միայն հոգեկան չէ, Նիկոլ Փաշինյանը միայն սուտասան չէ՝ Նիկոլ Փաշինյանը հանցագործ է, պառակտիչ ու ազգասպան։ Նա անձամբ գուցե ոչ մեկին զենքով չի սպանել, նա մահվան է տարել ձեր ամուսիններին, զավակներին, ավերել է ձեր տները, տվել է մեր հայրենիքը ու դեռ շարունակում է աթոռը գրկել։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ