Արցախն աղետած ու Հայաստանն էլ թուրքական վիլայեթի վերածելու ընթացք որդեգրած նիկոլական հակահայ ռեժիմը ձեռքը «կատաղեցրած» փրփուրներին է գցում: Բոլորն էլ հասկանում են, որ ոստիկանական համազգեստի տակ թաքնված վայրենիներն ընդամենը նիկոլական վարձկաններ են՝ 200 կամ 300 հազար դրամ վարձատրությամբ գնված մարդծեծիչներ: Դա է այլևս Նիկոլ Փաշինյանի ու նրա ռեժիմի միակ հենարանը, մի քիչ էլ Դանիել Իոաննիսյանն ու երկու քիչ՝ ամերիկյան փողերով նիկոլիզմ դավանող տխրահռչակ ռադիոպրոպկայանը: Ըստ որում՝ ոստիկանությունը խախուտ հենարանը: Ի վերջո, ոստիկաններն ու ապստամբ հայերը միայն փողոցային բախումների ժամանակ չեն շփվում, այնպես որ, դժվար է թաքցնել կամ զսպել նաև ոստիկանության մեջ նշմարվող հականիկոլական խմորումները:
Ակնհայտ է, որ «փողոցփակելու» ակցիաները արդեն մայրաքաղաքից տարածվում են դեպի մարզեր, դեպի մայրուղիներ: Ինչ վերաբերում է Երևանի կենտրոնին, ապա այն այս օրերին գործնականում կաթվածահար վիճակում է: Որքան էլ ոստիկանությունը հաղորդագրություններ տարածի, թե՝ այս կամ այն փողոցը բացվեց կամ՝ երթևեկությունը վերականգնվեց: Ըստ որում, երթևեկությունը վերականգնվում է հիմնականում ոչ թե այն ժամանակ, երբ ոստիկանները բորենիների նման հարձակվում են ցուցարարների վրա, այլ երբ ցուցարարները որոշում են այդ կետից հեռանալ և ակցիա սկսել մեկ այլ կետում:
Հասկանալի է, նաև, որ ոստիկանության համազգեստի տակ թաքնվածների, այդ թվում՝ փողով Նիկոլի կողմից գնված մարդատյաց-բարբարոսների եռանդն էլ անսպառ չէ: Հատկանշական ու միանգամայն կանխատեսելի է նաև այսպես կոչված «ոստիկանների», մանավանդ «հատուկ կատաղեցվածների» վարքը: Ինչպես կանխատեսելի է այն, որ ապստամբներին, ցուցարարներին «բերման ենթարկելով» իրենք ոչ մի բանի չեն կարող հասնել: Ենթադրենք, 2000 մարդու բերման ենթարկեցին, ի՞նչ են անելու հաջորդ 4000-ի, 8000-ի, 18000-ի, 100.000 ցուցարարների հետ:
Իսկ կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից, նիկոլականությունն էլ՝ Հայաստանից արմատախիլ անելու պայքարն իսկապես թափ է հավաքում: Արդեն տեղի են ունենում դասադուլներ…
Ապստամբությունը կտրուկ մոտեցել է անկասելի թափ ստանալու շեմին և անդառնալիության կետին: Դա միանգամայն պարզորոշ երևաց նաև մայիսի 2-ի հուժկու երթի ժամանակ, որին տասնյակ ու տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցեցին: Հարցը սակայն միայն ցուցարարների, արժանապատիվ քաղաքացիների քանակը կամ երթի, հիրավի՝ բազմամարդ լինելը չէ: Ոչ պակաս բնութագրական է երթի ուղեկից միջավայրը. Ավելի ու ավելի շատ վարորդներ էին հատկանշական ձայնային ազդանշաններով, իսկ հաճախ նաև իրենց վանկարկումներով ողջունում ցուցարարներին, որքան էլ որ իրենք այդ պահին երթևեկային ժամանակավոր անհարմարության մեջ էին հայտնվել: Մարդիկ ողջունում էին ցուցարարներին՝ անխուսափելի խցանման մեջ լռված ավտոբուսների և հանրային փոխադրամիջոցների միջից: Ավելին, որպես վերջին օրերին ամենատարբեր երթերի անմիջական մասնակից, կարող եմ վկայել, որ դեռ ոչ մի նախորդ երթի ժամանակ չէի նկատել մերձակա բնակելի շենքերի պատուհաններից, մոտակա խանութներից ցուցարարներին ողջունող այդքան շատ հայրենակիցների: Իսկ պատուհաններից, ի աջակցություն ակտիվ բողոքողների, ծածանվող Հայաստանի ու Արցախի դրոշների քանակությունը գնալով ավելանում է:
Կան մարդիկ, որ հարցնում են (մեկը մյուսին, իրենք՝ իրենց), բայց կգնա՞, նկատի ունենալով, իհարկե, այն, թե՝ Նիկոլ Փաշինյանը կամովին կհեռանա՞: Ողջ հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, որպես պարտված, թշնամու առաջ կզած, Արցախը աղետի մատնած, հազարավոր հայ զինվորների մահվան մատնած, Հայաստանը թուրքական հարվածի տակ դրած, ոչ բարով՝ ղեկավար, քանիցս ունեցել է դա անելու ռեալ հնարավորություն: Սակայն գերադասել և գերադասում է մնալ անվանական ղեկավար մի երկրում, որտեղ ամեն երկրորդը անիծում ու ատում է նրան ու նրա քպ-ոներին, պարզապես ցանկանում է, որ նրան հեռացնեն ու դատի առաջ կանգնեցնեն:
Ըստ այնմ, շատերն են հասկանում, որ Նիկոլ Փաշինյանին հնարավոր է միայն հեռացնել: Եվ հիմա կտրուկ մոտենում է այդ պահը: Այսինքն այնպիսի իրավիճակի հաստատումը, որի պայմաններում Նիկոլ Փաշինյանի հրամաններն ինչ-որ նշանակություն կունենան միայն իր աշխատասենյակը կամ ժամանակավոր տրված պետական առանձնատունն սպասարկող տեխանձնակազմի համար:
Ի դեպ, տեխանձնակազմի մասին: Օդում կախված լուրերի համաձայն, Փաշինյանն այս օրերին այնպիսի խորը կասկածամտությամբ է համակվել, այն աստիճան է սարսափած, որ իրեն մատուցվող «հացուջուրը» նախ «փորձել են տալիս» տեխաշխատողներից մեկնումեկին, ապա դրանից հետո միայն դնում «խոզ խանձելու» ջատագով և «Իջևանի խոզի խորոված» ծամել սիրող երբեմնի «ժողվարչապետին»:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը