Վարորդները շարունակում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ ԱՊՊԱ-ի թանկացման։ Հիշեցնենք, որ սա վարորդների առաջին ակցիան չէ։
Հիշեցնենք` հունվարի 31-ին, այնուհետև փետրվարի 3-ին վարորդները ավտոերթեր են իրականացրել։ Նրանք իրենց բողոքներն արտահայտել են Հանրապետության հրապարակում, ինչպես նաև Կենտրոնական բանկի մոտ։
Նշենք, որ Ապահովագրողների բյուրոն որոշում է կայացրել վերանայել ԱՊՊԱ–ի արժեքը, ինչի արդյունքում կբարձրացվեն բազային սակագները, ինչպես նաև փոփոխություններ կկատարվեն ապահովագրության արժեքի հաշվարկման համակարգում:
Բողոքի ակցիան առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը