25 09 2024

Բջջային հավելվածով լրացնելու դեպքում կրկնակի բարձրացվել է ԱՊՊԱ փոխհատուցման ենթակա գումարի սահմանաչափը

Բջջային հավելվածով լրացնելու դեպքում կրկնակի բարձրացվել է ԱՊՊԱ փոխհատուցման ենթակա գումարի սահմանաչափը

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն իր կանոններում կատարել է կարևոր փոփոխություն՝ ԱՊՊԱ պատահարների գրացման վերաբերյալ:

«Ինչպես գիտեք, ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով Երևան քաղաքում հաճախակի խցանումներ են առաջանում՝ անհարմարություններ պատճառելով Ձեզ։ Նշված խնդրի թեթևացման նպատակով Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն իր կանոններում կատարել է հետևյալ փոփոխությունները.

- Երևան քաղաքում տեղի ունեցած ապահովագրական պատահարների գծով համաձայնեցված հայտարարագիրը բջջային հավելվածի միջոցով լրացվելու դեպքերի համար կրկնակի բարձրացվել է փոխհատուցման ենթակա գումարի առավելագույն սահմանաչափը՝ 200.000 ՀՀ դրամի փոխարեն սահմանվելով 400.000 ՀՀ դրամ։

- համաձայնեցված հայտարարագրով կարգավորվող դեպքերից տարբերվող դեպքերի համար ապահովագրական ընկերությունների վրա դրվել է պարտավորություն՝ վարորդների հետ հեռախոսային խոսակցության ժամանակ մատչելի եղանակով ներկայացնել իրենց պարտավորություններն ապահովագրական պատահարի վայրում։

Լիահույս ենք, որ կատարված փոփոխությունները կնվազեցնեն խցանումները՝ բարձրացնելով երթևեկության ընդհանուր արդյունավետությունը, ինչպես նաև բարելավելով երթևեկության հոսքը»,- ասված է հայտարարությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ