ՀՀ ընդհանուր իրավասությունների դատարանի Աջափնյակի նստավայրում քննվում է Վանաձորի քաղաքապետի ընտրություններում հաղթած Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը։
Հիշեցնենք, որ ընտրություններում ՔՊ թեկնածու՝ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին ջախջախիչ պարտության մատնելուց հետո Մամիկոն Ասլանյանի դեմ սկսել են ճնշումներ։
Երեկ՝ դեկտեմբերի 15-ին նա հրավիրվեց Քննչական կոմիտե և ձերբակալվեց։
Վանաձորում ոստիկանություն են հրավիրվել նաև ավագանու անդամներ։
Առաջարկում ենք ուղիղ հեռարձակմամբ հետևել իրադարձություններին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը