28 04 2020

Մի շարք ՀԿ-ներ գույքահարկի գծով արտոնություն կստանան. Ավագանու նիստը. ուղիղ



Օրակարգում Երևանի ավագանին հերթական  նիստն է անցկացնում: Օրակարգում է մի շարք կազմակերպությունների գույքահարկի գծով արտոնություն տալու հարցը:

Մասնավորապես՝ «Հայաստանի նկարիչների միավորում» հասարակական կազմակերպության նկատմամբ սահմանել գույքահարկի արտոնություն` ազատելով 9381284 /ինը միլիոն երեք հարյուր ութսունմեկ հազար երկու հարյուր ութսունչորս/ դրամի չափով գույքահարկի վճարումից:

«Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական
կազմակերպության նկատմամբ սահմանել գույքահարկի արտոնություն` ազատելով
3244259 /երեք միլիոն երկու հարյուր քառասունչորս հազար երկու հարյուր հիսունինը/
դրամի չափով գույքահարկի վճարումից:

«Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության նկատմամբ սահմանել գույքահարկի արտոնություն` ազատելով 3160269 /երեք միլիոն հարյուր վաթսուն հազար երկու հարյուր վաթսունինը/ դրամի չափով գույքահարկի վճարումից:

«Հայաստանի ժուռնալիստների միություն» հասարակական կազմակերպության
նկատմամբ սահմանել գույքահարկի արտոնություն` ազատելով 6540987
/վեց միլիոն հինգ հարյուր քառասուն հազար ինը հարյուր ութսունյոթ/ դրամի չափով գույքահարկի վճարումից:

Հայաստանում Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային
կազմակերպության մասնաճյուղի նկատմամբ սահմանել գույքահարկի արտոնություն` ազատելով 290544 /երկու հարյուր իննսուն հազար հինգ հարյուր քառասունչորս/ դրամի չափով գույքահարկի վճարումից:

Առաջարկում ենք նիստը դիտել ուղիղ հեռարձակմամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ