Մեդիա կենտրոնում տեղի է ունենում քննարկում` «Քաղաքական մանև՞ր, թե՞ կառավարման մտահոգություններ. ի՞նչ է կատարվում Երևանի ավագանիում» թեմայով:
Երևանի ավագանու իշխող ուժը փետրվարի 7-ի արտահերթ նիստում պատրաստվում է մանդատից զրկել հինգ ընդդիմադիրների՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, «Մայր Հայաստան»-ից Նարինե Հայրապետյանին, Զարուհի Փոստանջյանին, Սոնա Աղեկյանին և Գևորգ Ստեփանյանին՝ պատճառաբանելով, որ իբր ավագանու անդամները նիստերի քվեարկությունների կեսից ավելիին չեն մասնակցել։
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում պնդում է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» և «իր կցորդների» որոշումը «բացառապես մեկ նպատակ է հետապնդում՝ լռեցնել ընդդիմության ձայնը և զրկել նրան կոռումպացված ու ապաշնորհ քաղաքային իշխանության վնասաբեր որոշումների դեմ պայքարելու հնարավորությունից»:
Այս թեմայով քննարկմանն առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը