19 03 2020

Գույքահարկի արտոնություն, պուրակի անվանակոչում․ ավագանու նիստը



Երեւանի քաղաքապետարանում ընթանում է ավագանու նիստը։ Օրակարգում ներառված է 20 հարց, որոնցից մի քանիսը վերաբերում է մի քանի ՀԿ-ի՝ գույքահարկի արտոնություն տալուն, Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելուն, Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակ անվանակոչելուն:

Ավագանու նիստը տեղի է ունենում ավագանու նիստերի դահլիճի տարածքից դուրս՝ քաղաքապետարանի ճեմասրահում․ «Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման անհրաժեշտությունը, Երեւանի քաղաքապետը, խորհրդակցելով ավագանու խմբակցությունների հետ, որոշել է.Երեւանի ավագանու մարտի 19-ի նիստը անցկացնել ավագանու նիստերի դահլիճի տարածքից դուրս՝ քաղաքապետարանի ճեմասրահում, որտեղ ապահովված են նիստի անցկացման տեխնիկական պայմանները եւ համապատասխան հակահամաճարակային միջոցառումները»,- ասվում է քաղաքապետարանի կայքում:

Առաջարկում ենք նիստը դիտել ուղիղ հեռարձակամամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ