10 03 2020

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը



Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։ Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը բացարկի միջնորդություն էր ներկայացրել՝ հիմնվելով նոր ի հայտ եկած հանգամանքների վրա։ Մասնավորապես, պաշտպան Հայկ Ալումյանը մեջբերել էր ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի, նաև Արթուր Վանեցյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի գաղտնալսումների սղագրությունը, որտեղ քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի ու Յուրի Խաչատուրովի կալանքի հարցը։ Բացի այդ, պաշտպանը հղում էր արել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ «Փաստինֆո» լրատվականին տված հարցազրույցի հետևյալ հայտարարությանը․ «այսօրվա իշխանություններն ուզում են ունենալ Աննա Դանիբեկյանի ու Արմեն Դանիելյանի նման դատավորներ»։

Նշենք, որ դատական նիստին չի մասնակցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, քանի որ բուժում է ստանում Էրեբունի բժշկական կենտրոնում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ