Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի՝ Մարտի 1-ի գործով մեղադրանքի եզրակացությունը ստորագրած և վերահսկողությունն իրականացրած դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդությունը։ Դատարանի դիմաց ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի ակցիա է իրականացվում։
Առաջարկում ենք դատական նիստը դիտել ուղիղ հեռարձակմամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը