«Հաղթանակ» շարժումը ստորագրահավաք է անցկացնում Սյունիքի մարզկենտրոն Կապանում՝ ի աջակցություն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի։Շարժումը ստորագրահավաքի գործընթացը սկսել է հոկտեմբերի 26-ին՝ Հաղթանակի զբոսայգուց։ «Հաղթանակ» շարժումն այցելում է մարզեր՝ քաղաքացիներին իրազեկելու այն պրոցեսների մասին, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանում: Նրանք կոչ են անում քաղաքացիներին միանալ շարժմանը:Նախաձեռնության անդամներն արդեն եղել են Կոտայքի մարզի Չարենցավան և Աբովյան, Գեղարքունիքի մարզի Գավառ և Սևան քաղաքներում:
Ստորագրահավաքն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը