20 06 2019

ԱԺ-ն կրկին քննարկում է բյուջեի կատարողականը և հարկային փաթեթ․ Ուղիղ



Ընթանում է Ազգային ժողովի հունիսի 20-ի նիստը։ Խորհրդարանը շարունակում է քննարկել նախորդ տարվա բյուջեի կատարողականի հաշվետվությունը։

ԱԺ օրակարգում են «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենսդրական փաթեթը, Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը:

Օրակարգում են նաև «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին», Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ