23 05 2019

Հարցազրույց «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի քարտուղար Արա Գասպարյանի հետ



Yerevan.today-ի զրուցակիցն է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի քարտուղար Արա Գասպարյանը:

Առաջարկում ենք հարցազրույցը դիտել ամբողջությամբ:

Ստորև ներկայացնում ենք մեջբերումներ հարցազրույցից. 

«Մեր հասարակությունը արդեն սովորել է ամեն ինչին և արդեն քաղաքացիների պասիվ մասնակցությունը դա է խոսում:

Հասարակությունը ունի բարձր որակի արդարադատություն ունենալու պահանջ, բայց դա պետք է կատարվի համապատասխան ընթացակարգերով, ոչ թե փողոց փակելով: Գուցե դա է իրենց մոտ լավ ստացվում:

Վարչապետի հայտարարությունից հետո գործակալական ցանցի բացահայտում տեղի չունեցավ՞

Փաշինյանը եթե հայտարարում է, որ կան դավադիր ուժեր Արցախում, ապա անմիջապես պետք է բացահայտեն այդ դավադիր ուժերին: Այդ հայտարարությունները պետք է ունենան հետևանքներ:

Պետք է առաջանորդվենք խելագարության կանխավարկածով՝ ինչ-որ մարդիկ Արցախում նստած փորձում են պատերազմ հրահրել, որպեսզի ՀՀ իշխանությանը կամ վարչապետին վնաս տան իրենք էլ կորցնեն Արցախում ամեն ինչ:

Մեզանում սպառնալիքների աստիճանակարգի փոխատեղում է կատարվում,ասում է համար առաջին սպառնալիքը դատական համակարգի չկայացվածությունն է, ասես թե մենք չունենք հարևաններ, չունենք արտագաղթ:

Փորձ է արվում հասարակության ներսում խնդիրների գերակայությունների փոխատեղում կատարել, փորձ է արվում խորացնել հանրության ներսում բաժանարար գծերը: Սա շատ վտանգավոր միտում է:

Այն ինչ տեղի է ունենում խիստ մտահոգիչ է և խիստ վտանգավոր:

Նման գործողություններով ոստիկանության հեղինակությունն է ընկնում:

Ազգային ուժերը պետք է միավորվեն, որը հնարավորություն կարող է տալ նաև իշխանություններին՝ ուղղվել:

Պետք է հասկանալ, որ խաղադրույքը բավականին բարձր է, խաղադրույքը Հայաստանն է»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ