Ի՞նչ է այս օրերին տեղի ունենում հայաստանում։ Ո՞րն է ստեղծված իրավիճակի պատճառը և ինչպե՞ս դուրս գալ այդ վիճակից։
Առաջարկում ենք ամբողջությամբ դիտել հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր Երվանդ Բոզոյանի հետ։
Ստորև ներկայացնում ենք մեջբերումներ հարցազրույցից.
«Հեղափոխության ժամանակ ռոմանտիկ էր
Նախկին համակարգը արդեն փթած էր և այդ հեղափոխությունը սպասված էր, բայց քանի որ հանրությունը լայն է, մեծ մասը ցանկում էր տեսնել իրական փոփոխություններ:
Մենք իշխանություն-հասարակություն դինամիկ կապ չկարողացանք ստեղծել: Մարդը մնաց անտեր՝ իր պրոբլեմներով:
Ժամանակի ընթացքում պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը պատահական մարդ էր: Պատահական մարդկանց միջոցով եկավ իշխանության և ինքն էլ զարմացավ, որ դարձավ իշխանություն:
Մեկ տարին հերիք էր, որ հասարկությունը հասկանա ինքը պոպուլիստ էր և պոպուլիստ էլ մնաց:
Մարդիկ ցնականում են հաց և տեսարաններ:
Մի մարդ չգտնվեց՝ ասի Սաշիկը հիսուն տոկոսը գողացել էր:
Փաշինյանը վախեցավ, որ հեղափոխական զանգվածի աչքից կընկնի և նոր լիդեր կփնտրեն:
Իրենք դժգոհ են, որ Նիկոլ Փաշինյանը սիլի-բիլի է անում օլիգարխների հետ:
Նիկոլ Փաշինյանը կարող է կորցներ իր աթոռը:
Փաշինյանը իմիտացիա է ստեղծում, որ պահպանում է հեղափոխական ալիքը:
Վարչապետի երեկվա ելույթը վտանգավոր էր Արցախի մասով: Ադրբեջանական լրատվամիջոցները ասում են, որ Նիկոլ Փաշինյանը քարտ բլանշ է տալիս պատերազմի համար քանի որ հետո հղում կանեն վարչապետին:
Արցախի վերաբերյալ հայտարարութամբ Նիկոլ Փաշինյանը սկուտեղի վրա նվեր տվեց Ադրբեջանին:
Հայաստանի բանակի կազմաքանդման խնդիրը դրսից է կազմակերվում:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքով եկել է իշխանության, իր հիմնական տեսակետները ձևակերպում է ֆեյսբուքով:
Ընդհանրապես Հայաստանի քաղաքական վերնախավի քննարկումները լինում են տղայական մակարդակով:
Այսօր Հայաստանում ձևավորված է հեղափոխական համայանք, որոնք կառավարվում են դրսից:
Գլխավոր դատախազը ճամաբարափոխ գործիչ է:
Մենք արձանագրում ենք մեր պետականության դանդաղ փլուզման գործընթացը:
Ես հույս չունեմ, որ Փաշինյանից պետական գործիչ կդառնա:
Կիսագրագետ պոպուլիստը հայտնվել է իշխանության և գնում է դանդաղ պետականության փլուզման պրոցես:
Երբ պետության մեջ թիվ մեկ հարցը բոլորին պատժելը, փողերը հետ բերելն է՝ այդ երկրները կործանվում են:
Քոչարյանի կառավարման 10 տարվա ընթացում 6 անգամ ավելացավ ՀՆԱ-ն, 8 անգամ բարձրացավ մեր բյուջեն, մարդիկ լավ ապրեցին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը