Որևէ մեկը չի ժխտում, որ կա անվստահություն դատական համակարգի նկատմամբ, բայց սա հակառակ ուղղությամբ կարող է գնալ։
Այն ինչ այսօր արվեց, ոչինչ է:
Այն դատավորները, ովքեր դատախազության մոտեցումները կիսում են, նորմալ են, հեղափոխության շունչը զգացած վարչապետի մարդիկ են:
Այդ երեք դատավորները՝ Դավիթ Բալայանը, Ալեքսանդր Ազարյանը, Դավիթ Գրիգորյանը պահում են այդ մասնագիտության պատիվը: Կեցցե Դավիթը, որ ասեց վաղն իրենց գործերը ես կքննեմ: Նրանք, ովքեր պահում են անկախություն կոռումպացված համալրգի ներկայացուցիչներ են:
Ես ողջունում եմ մարդու իրավունքերի պաշտպանի կեցվածքը: Գագիկ Հարությունյանին և ՍԴ դատավոր չներկայությունը որոշակի ակցիա էր:
Նիկոլ Փաշինյանի խոսքը վերաբերվում Արցախին, որը ծանր մեղադրանք էր էն մարդկանց, ովքեր ապահովել են հաղթանակ
Հետագայում եթե վատ բան պատահի Արցախի հետ, վարչապետը մեղավորներին նշանակել է:
Նիկոլ Փաշինյանի անհավասարակշիռ պահվածքն ինձ մտահոգում է:
Ինչ-որ արվում է այսօր՝ հակասահմանադրական է:
Ժողովուրդը իշխանություն է տվել, որ իրականացնեք ձեր ծրագիրը, ժողովուրդը գոհ կլիներ, որ իր լիազորած վարչապետը աներ:
Վարչապետը պատրաստ չէ երկիր ղեկավարել:
Ժողովուրդը հանուն Նիկոլ Փաշինյանի և ըննդեմ պետականության. այսօր դա տեղի ունեցավ:
Ես կցանկանամ վարչապետը մարդ հրավիրի և իմանա ոնց պետություն ղեկավարի:
Խորհուրդ եմ տալիս հետ կանգնել էդ պոպուլիզմից:
Դուք պետություն եք վտանգի ենթարկում հարգելի Նիկոլ Փաշինյան:
Ամեն օր սահամանադրություն է խախտվում վարչապետի կողմից, ով անընդհատ վկայակոչում է սահամանդրության երկրորդ հոդվածը:
Ասում է եկեք դիմում գրեք հրաժարվեք. սահմանադրություն կա, օրենսգիրք կա, ո՞վ ես դու:
Փաշինյանը կարող է դրսի ուժերի համար դառնալ ազդեցության գործակալ:
Այս օրերին եվրոպական կառույցները ճգրիտ համարժեք գնահատական կտան:
Շատ շուտով մենք կտեսննեք արձագանքները, որոնք կհարվածեն մեր պետության հեղինակությանը:
Սա տանում է քաղաքական բախումների, ատելությունը շատ-շատ է: Սիրո և հանդուրժողականության արանքում ատելություն ու չարություն է:
Մտահոգիչ էր, որ իշխանությունը իր կոչում չանդրադարձավ Հրանտ Մարագարյանին. հարձակվել էին ընտանիքի վրա:
Նիկոլ Փաշինյանը շատ արագ տեմպերով փոշիացնում է իր ռեսուրսը: Այն մարդիկ, որ պաշտպանում են իրեն, ես չեմ ուզենա ինձ պաշտպանեն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը