Այնտեղ միայն չաշխատող մարդիկ էին, աշխատող մարդը ժամը 8:30 չէր գնա դատարանի դիմաց
Դատարանի աշխատանքը խոչընդոտելը քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է
Եթե պահի թելադրանքով շատ պաշտոնյաներ չեն կարողանում ինչ որ բան ասել, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի
Ես և շատ մարդիկ չենք կարող ասել, որ դատական համակարգն իդեալական է, բայց նայենք այլ տեսանկյունից, եթե երկրի ղեկը քո ձեռքում է, եթե ունես փաստեր, որ որևէ դատավոր օրենքով չի աշխատում, ձերբակալեք:
Էդ ոնց եղավ, որ ամբողջ հանրապետության դատարանները վատը դարձան:
Այս ամենը վարչապետի կողմից արվեց նրա համար որպեսզի գահավիժող վարկանիշը փրկի:
Ընկել է վարչապետի վարկանիշը շաբաթ օրվա իրադրաձություններից հետոմ դրա համար նա գնաց այս արկածախնդրությանը:
Անարխիա է, երբ դատական համակարգի օրենքները փոխարինվում են փողոցի պահանջով:
Այլ մարդիկ կարող է պահանջեն, որ կառավարությունը չգնա աշխատանքի
Եթե էլի մարդիկ դուրս գան, տեղի է ունենալու բախումներ:
Այդ մարդիկ հիմա հանցագործություն են կատարում
Սահմանադրություն մեկնաբանել պետք չէ, օրենքներով պետք է շարժվենք
Փողոցը, երբ դառնում է թելադրող երկրում դադարում է գոյություն ունենալ կայունությունը, պարալիզացվուլ է հասարակական կյանքը:
Մարդը մարդու դեմ է դուրս գալիս
Այս քայլով Նիկոլ Փաշինյանը վերջնակակապես վերջակետ դրեց այն խոստումներին որ սեր և համ երաշխություն է իշխում
Նիկոլ Փաշինյանը գնացել է վաբանկ, սա որևէ տեղ չտանող ճանապարհ է:
Նիկոլ Փաշինյանը հենց հեռացավ, այդ ատելության մթնոլորտը հեռանալու է:
Սա տրանսֆորմացված հասարակություն է դառնում, զանգվածը պայքարում ինքն էլ չգիտի ինչի համար:
Գալիս ենք երկակաի ստանդարտների քաղաքականությանը:
Պարտությունը շատ մոտ է լինելու, այդ ձև չի կարելի շարունակել:
Այն ամենը ինչ կատարվեց Հայաստանում սպասելի էր:
Այդ նույն մարդիկ, ովքեր սոցցանցերում ատելություն էին տարածում, տարիներ շարունակ տարանջատում էին ղարաբաղցի, հայաստանցի:
Մենք պետք է գիտակցենք՝ ինչ ենք կորցնում, ուր է գնում Հայաստանը:
Կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին, բոլորն էլ հայ են, բայց եկեք մի պահ սթափվենք մենք երկրաշարշարժ, պատերազ տեսած ժողովուրդ ենք: Մենք պետք է միասնական լինենք, իրար դեմ դուրս գալով՝ մենք մեզ ենք վնասում։ Դադարեցրեք ատելությունը, նստեք սեղանի շուրջ։ Այստեղ ոչ հաղթող է լինելու, ոչ պարտվող
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը