ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ քննությունը։ Առաջին ատյանի դատարանի՝ 18.01.2019 թ․ որոշման դեմ պաշտպանական խմբի վերաքննիչ բողոքը քննում է դատավոր Մնացական Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը հունվարի 18–ին բավարարց ՀՔԾ քննիչի՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը