Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ղարիբաշվիլու պատասխանը կամ ինչպե՞ս է խաբում Նիկոլ Փաշինյանը․
2024 թ. գարնանը, երբ Վրաստանում ծայրահեղ լարված իրավիճակ էր, և Արևմուտքը ուղղակի պատերազմ էր հայտարարել իշխանություններին՝ գործակալական ցանցի դեմ ուղղված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման պատճառով, նախկին վարչապետ, ներկայում «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին շախմատային ջախջախիչ քայլ կատարեց:
Ի պատասխան Արևմուտքի շանտաժների, թե այդ օրենքով Վրաստանը փակում է ԵՄ-ին անդամակցելու դռները, Ղարիբաշվիլին հայտարարեց հետևյալը. «Իշխող կուսակցությունը կվերացնի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, եթե ԵՄ-ն դա պայման դնի միությանը միանալու համար։ Այսօր Եվրոմիությունը պատրաստ չէ ընդլայնման... Պարզ ասած՝ եթե մեզ ասեն, որ վաղը մենք կդառնանք ԵՄ անդամ, մենք կարող ենք վերացնել օրենքը»:
Թարգմանենք Ղարիբաշվիլու ասածը. ԵՄ-ի՛ տղերք, կարծում եք՝ մենք չգիտե՞նք, թե իրականում ձեր ուզածն ինչ է: Ի՞նչ ԵՄ-ի անդամակցություն, ի՞նչ օրենքի չեղարկում, ի՞նչ եք եկել կապիկություններ եք անում:
Նիկոլ Փաշինյա՛ն, եթե դու հայ ժողովրդին երաշխավորես, որ Ադրբեջանը հետ կգնա քո նշած Սովետական Հայաստանի սահմաններ, կդադարի ՀՀ-ն համարել Արևմտյան Ադրբեջան, սովորական, նորմալ հարևանություն կանի, Թուրքիան կապաշրջափակի ՀՀ-ն ու այլևս չի վարի թշնամական քաղաքականություն, ավելին, կերաշխավորես, որ մեր բեռնատարներն առանց վախենալու կանցնեն Ադրբեջանով և այլն, ապա միայն այդ ժամանակ կարող ես ասել՝ ժողովո՛ւրդ ջան, վաղվանից ՉԵՆՔ ՄՈՌԱՆՈՒՄ ՈՉԻՆՉ, բայց նաև ՉԵՆՔ ԽՈՍՈՒՄ Արևմտյան Հայաստանի, Արցախի, Արարատի մասին, եկեք Հռչակագիրն էլ փոխենք, ոչինչ, դրա փոխարեն մարդիկ էսքան բան են անում:
Բայց դու էդ երաշխիքները ոչ միայն չե՛ս տալիս, այլևս հենց դո՛ւ ես ասում, որ որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանը, օրինակ, Կիրանցի կեսը հանձնելուց մի ամիս անց չի հարձակվի, կամ որ փոխենք Հռչակագիրը, Ադրբեջանը կդադարի Երևանին տիրանալու մտքից։
Հետևաբար, ինչպես Ղարիբաշվիլին էր դիպուկ ասել, Վրաստանի՝ Եվրոմիությանն անդամակցելու գործընթացը խնդրո առարկա օրինագծով պայմանավորելը կեղծ կատեգորիա է, մենք ևս իրավունք ունենք ասելու.
հարևանություն անելը («խաղաղության օրակարգը») Հռչակագրով, Արևմտյան Հայաստանով, Արարատով ու Արցախով պայմանավորելը ԿԵՂԾ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է, իսկ դու ստորաբար խաբում ես հայ ժողովրդին:
Ղարիբաշվիլին վկա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը