05 09 2018

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների մամուլի ասուլիսը



Սեպտեմբերի 5-ին մամուլի ասուլիսի էին հրավիրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամներ Արամ Օրբելյանը և Հովհաննես Խուդոյանը:

Ասուլիսն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ, ինչպես նաև ներկայացնում ենք հատվածներ պատասխաններից:

Արամ Օրբելյան

Հաշվի առնելով Վերաքննիչ դատարանի որոշումը առ այն, որ առաջադրված մեղադրանքների մասով գործում է անձեռնմխելիություն, համապատասխաաբար՝ մեղադրանքների մասով չի կարող իրականացվել քրեական հետապնդում, կամ որևէ այլ գործողություն, որն ուղղված է հետապնդման, իսկ խափանման միջոցի կիրրառումը ևս համարվում է քրեական հետապնդման գործողությունների մաս և կարծում ենք, որ դա օրինակ չէ:

Նպատակ չունենք խոչընդոտել կամ որևէ կերպ խանգարել գործընթացներին ինչ որոշում էլ որ լինի:

Դիմումները մուտք են արվել ԱԱԾ սահմանային զորքերի ծառայություն, որպեսզի իմանանք սահմանը հատելու հետ կապված որոշումների մասին, երեկվա դրությամբ դեռևս չկար համապատասխան որոշումը խափանման միջոցը կիրառելու վերաբերյալ, դեռևս պատասխան չենք ստացել:

Հավանականությունը շատ մեծ է, որ կստանանք պատասխան, որ եղել են սահմանափակումներ և գտնում ենք, որ այդ սահմանափակումները նույնպես կլինեն ոչ իրավաչափ, քանի որ Վերաքննիչ դատարանում որոշումը ուժի մեջ մտնելու պահից անձը չուներ որևէ սահմանափակում տեղաշարժվելու, այդ թվում նաև արտասահման գնալու և վերադառնալու:

Քննչական մարմինը իրավունք չունի պահել որևէ անձի անձնագիր իր մոտ, եթե առկա չէ համապատասխան խափանման միջոց:

Մենք բացել ենք Տելեգրամի խումբ և ֆեյսբուքյան բաց խումբ (ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանների խուբ) որտեղ կարող եք տեղեկանալ գործի հետ կապված մանրամասներին:

Պաշտպանյալը ունի պարտականություն, իրավունք, նպատակ հիմնավորել, որ իր դեմ առաջադրված մեղադրանքները հիմնավոր չեն, սա նշանակում է ոչ թե արդարանալ, այլ՝ չթողնել, որ քննչական վարույթ իրականացնող մարմինը չկարողնան հիմնավորել ողջամիտ կասկածից վեր ստանդարտով, որ առկա է հանցագործություն:

Քննարկել գործը ողջ ծավալով, դա կլինի ոչ տրամաբանական, քանի որ նախ ծավալը մեծ է և երկրորդ՝ մենք չունենք այդ նյութերին հասանելություն:

Հաղորդագրությունից պարզ չէր, թե փաստաթղթերը երբ են կեղծվել՝ 2008 թվականի փետրվարի՞ն, թե՝ մարտի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում:

Որոշումը ստացել ենք դատարանի կողմից այն հրապարակելուց 4 օր հետո և մեզ իրավունք չենք վերապահել գնահատական տալ հիմավորվածությանը կամ այլ հարցերի, մենք գնահատել ենք, որ կան որոշակի հարցեր, որոնց մասով մենք նույնպես վճռաբեկ բողոք ենք բերել, իսկ ՀՔԾ պետը միանգամից դա որակել է անօրինական:

Անձեռնմխելիությունը չի նշանակում, որ կա հանցագործություն, չկա պատիժ, դա նշանակում է, որ ՀՀ նախագահի որոշակի գործողությունները և ԱԺ պատգամավորների քվեարկության արդյունքներն ու ճառերը չեն կարող ենթարկվել պատասխանատվության:

Դատարանը չի կարող կիրառել կալանք մի անձի նկատմամբ, եթե չկա որևէ հիմք, որ այդտեղ տեղի է ունեցել ընդհանրապես հանցագործություն:

Վարույթ իրականացնող մարմինը մինչև կալանքի հարցը, մինչև մեղադրյալ ներգրավելը պարտավոր է ստանալ համապատասխան մարմնի համաձայնությունը:

ՀՀ-ում սահմանադրության համաձայն արդարադատությունն իրակաացնում են բացառապես դատարանները, այսինքն՝ որոշում կայացնելու իրավունք, պարտականություն, իրավասություն փոխանցել որևէ այլ մարմնի քան դատարանն է, կլինի սահմանադրության կոպտագույն խախտում և այդ որոշումը չի կարող համարվել դատարանի որոշում:

Սահամադրություն խախտելը դեռևս չի նշանակում սահմանադրական կարգի տապալում և չի նշանակում, որ սահմանադրությունն այլևս չի գործում:

Մենք տեքստին սկսում ենք գուշակություններով մոտենալ, մենք սկսում ենք գուշակել, որ երևի այս գործողությունը նկատի ուներ սա, մեկ էլ ՀՔԾ պետն ասում է, որ դա կապ չունի ընտրությունների, զոհերի հետ:

Զորքերի ներգրավելը դա գործողություն չի:

 

Հովհաննես Խուդոյան

Եթե ՀՔԾ պետը գտնում է, որ դատավորն իր լիազորությունները սահմանազանցել է, այսինքն իրավունք չուներ որոշում կայացնել առհասարակ, ապա ինչո՞ւ չեն այդ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսել:

Քանի դեռ մեղադրյալի նկատմամբ չկա խափանման միջոց, անձը հաստատող փաստաթուղթ չի կարող պահվել վարույթ իրականացնող մարմնի մոտ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ