21 08 2018

Արտակ Զեյնալյանը ներկայացնում է արդարադատության ողջ ոլորտի ներկա վիճակը և անելիքները



Օգոստոսի 21-ին 100-օրյա ամփոփիչ մամուլի ասուլիսով հանդես եկավ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Ասուլիսն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ, ինչպես նաև ներկայացնում ենք հատվածներ նախարարի պատասխաններից:

 

Մենք մշակում ենք միջոցառումների պլան, որպեսզի դատապարտյալներն ունենան զբաղմունք, աշխատանք և առօրյան ստիպված չլինեն լցնել խաղերով և այլ անօրինական զբաղմունքներով:

Երևանի 4 բժշկական հաստատություններում պարտադիր կերպով կլինի մաս, որտեղ կբուժվեն այն դատապարտյալներն ում հիվանդությունները չեն կարողանա բուժել բանտային պայմաններում:

Կալանավայրերում տեղադրվել են տեսահեռախոսներ, որոնցով կալանավորները կարող են կապ հաստատել իրենց հարազատների հետ ամսվա մեջ 2 անգամ 20 րոպեով:

Գործարկվել է ներման ոլորտը, և արդեն 160 ներման խնդրագիր է նարկայացվել նախարարություն, որից 115-ն արդեն մշակված ներկայացված է վարչապետի աշխատակազմ:

Փարիզում հաստատված Հայաստանի հահակոռուպցիոն զեկույցով հաստատված է, որ Հայաստանին ներկայացված 21 հանձնարարականերն արդեն բոլորը կատարված են:

Իմ կողմից նախաձեռնվել է Սահմանադրական դատարանի որոշումների կատարման օրենսդրական փաթեթների պատրաստման գործընթաց, մի քանի տասնյակ օրենքներ պատրաստ են և առաջիկայում կդրվեն շրջանառության մեջ և մենք կկատարենք Սահմանադրական դատարանի բոլոր որոշումները:

Դատապարտյալներին պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ մշակվել է 387 զեկույց, որից 192-ը հրաժարվել են, որպեսզի իրենց գործը ներկայացվի դատարան, դրանցից 228-ը քննվել են դատարաններում, 84-ը բավարարվել են, մերժվել են՝ 144-ը: Այսպիսի ցուցանիշ Հայաստանում դեռևս չի եղել:

Առաջիկայում ցմահ դատապարտյալների համար կներկայացվեն դիմումներ պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ:

Նախաձեռնում ենք նոր քրեակատարողական հիմնարկի կառուցում, որը կփոխարինի Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկին:

Քրեկան դատավարության նոր օրենսգրքում կա այլընտրանքային պատժի բաժին, մշակել ենք արդեն փոփոխությունների նախագիծ, որով կներմուծենք այդ ինստիտուտը, որպեսզի կարողանանք իրականացնել այլընտրանքային պատժը:

Աշխատանքներ են տարվում, որպեսզի Հայաստան բերվի հսկող թևնոցները, որը թույլ կտա հետևել անձի տեղաշարժը, դա ոչ միայն կալանքի մասով օգտակար կլինի և կբեռնաթափի բանտերն, այլ՝ հնարավորություն կլինի իրականացնել անձի նկատմամբ վարչական հսկողություն, տնային կալանք:

Այս պահի դրությամբ ես չեմ կարող դատավոր Ազարյանի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ, որպես ԱՆ նախարար: Արդարադատության նախարարը, գործադիր մարմինը չի կարող այստեղ միջամտել:

Իշխանության բոլոր ճյուղերը պետք է հավասարակշռվեն, փոխզսպվեն և հակակշռվեն իշխանության մյուս ճյուղերի կողմից, եթե գործադիրն ու օրենսդիրն ունեն այս մեխանիզմներն, այս պահի դրությամբ կարծես թե դատավորները կարծես թե դուրս են մնացել: Այդ ֆունկցիան պետք է կատարի ԲԴԽ-ն, բայց այդպիսի լիազորություն օրենքով դրված է նաև Արդարադատության նախարարության վրա:

Արդարադատության նախարարության ստացված նամակները 5 անգամ ավելացել են:

Արդարադատության նախարարությունը պետք է վերածվի 4-րդ ատյանի դատարանի:

1-ին ատյանի դատարանի դատական ակտերը կարող են ստուգման ենթարկվել վերաքննիչ դատարանի կողմից և միայն գործող կողմերի կողմից բերված վերաքննիչ բողոքի շրջանակներում:

Վերաքննիչի դատական ակտերի օրինականությունը կարող է ստուգվել վճռաբեկի կողմից, և այստեղ որևէ մարմին չի կարող միջամտել:

Դատապարտելի է, երբ դատապարտյալին լուսանկարում են և հրապարակում են, սա իրավունքի խախտում է:

Ես համաձյանություն եմ տվել գլխավորել Հանրապետության կուսակցության և Լուսավոր Հայաստան կուսակցության համատեղ ստեղծվելիք դաշինքի նախընտրական ցուցակը:

Դատավորները, եթե կան հիմքեր, ապա պարտավոր են ներկայացնել ինքնաբացարկ, հրաժարվել այդ գործի քննությունից, եթե կարծում են որ կարող է տպավորություն ստեղծվել, որ իրենք անկողմնակալ և անաչառ չեն:

Դատական ակտերը հնարավոր է վերանայել նոր ի հայտ եկած փաստի կամ Եվրոպական դատարանի, Սահմանադրական դատարանի դատական ակտի հիման վրա կամ բացառիկ դեպքերում խախտվել է արդարադատության բուն էությունը:

Անցումային արդարադատությունը չի հակասելու ՀՀ սահմանադրությանը, չի հակասելու ՀՀ կոնվենցիաներով միջազգային պայմանագրերով ստանձնած պայմանագրերին, սահմանադրության որևէ դրույթ չի կասեցվելու:

Կարող են լինել դատավարական ժամկետների վերականգնման օրենսդրական հնարավորություններ, բայց հարցերը լուծելու է հայաստանի դատական գործող համակարգը, չեն լուծարվելու դատարանները, դատարանների դատարաններ չեն ստեղծվելու, արտակարգ դատարաններ չեն ստեղծվելու, այլ լինելու է օրինական և կոչված է լինելու մարդու իրավունքները վերկանգնելու:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ