Հունիսի 7-ին Ազգային ժողովում ճեպազրույցով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կառավարության ծրագրին և բազմաթիվ այլ հարցերի:
Ճեպազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ, ինչպես նաև՝ որոշ մեջբերումներ վարչապետի խոսքերից:
Քանի դեռ մենք ունենք ժողովրդի աջակցությունը, մենք կգնանք արտահերթ ընտրությունների
Քանի դեռ մենք ունենք ժողովրդի աջակցությունը, որ պահին անհրաժեշտություն լինի, փողոցում ճնշումը կլինի ավելի մեծ
Գործարարները չպետք է ցանկանան լինել պատգամավոր, քանի որ պետությունը պետք է երաշխավորի նրանց բիզնեսի անվտանգությունը
Մեր ձեռնարկած միջոցառումներն անձնավորված չեն և քաղաքական ենթատեքստ չունեն
Ես կոալիցիոն հուշագրի անհրաժեշտություն չեմ տեսնում
Ես ասում եմ, որ ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ պատրաստ եմ բանակցել ՀՀ անունից, բայց չեմ կարող բանակցել ԼՂՀ անունից: Բայց ասում եմ, որ բոլոր դեպքերում պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի ղեկավարի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային շրջանակներում
Ես մեր քույրերին և եղբայրներին (Արցախում բողոքի ակցիայի մասնակիցներին բողոքը դադարեցնելու կոչի մասին է. Խմբ.) դիմել եմ խնդրանքով: Ինչպե՞ս կարող է խնդրանքով դիմելը համարվել ներքին կյանքին միջամտություն
Ես որևէ մեկի քվեով կաշկանդված չեմ
ՀՀԿ-ն երբ ունենա սաբոտաժի հնարավորություն, կվերանայի իր որոշումները
Այսօր դեռ կան քաղբանտարկյալներ, հուսով եմ՝ շուտով չեն լինելու
Շատ վատ եմ վերաբերում Սասուն Միքայելյանի քայլին (խոսքը վերաբերում է քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի ազատ արձակման երաշխավորում. Խմբ) և նրան ասել եմ այդ մասին:
Մենք չենք ուզում այլ քաղաքական ուժերն այս աստիճանի անպատրաստ լինեն, ուստի այժմ չենք նշանակում արտահերթ ընտրությունները: Մենք չցանկացանք մեծամասնության տրամաբանությամբ՝ էլի չլսել փոքրամասնությանը:
Կախարդական փայտիկն այն է, որ բիզնեսը ողջ ծավալով մտնելու է հարկաին դաշտ, կախարդական փայտիկն այն է, որ մենաշնորհներն այժմ դե յուրե, իսկ շուտով՝ դե ֆակտո կվերանան: Մենք ունենք կախարդական փայտիկ, և բոլոր խնդիրները լուծվելու են:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը