25 09 2024

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Գիտաժողով․ Փորձաքննությունների ազգային բյուրոն 20 տարեկան է



Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենում «Դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունը իրավական համակարգում, արդի խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով եռօրյա միջազգային գիտագործնական գիտաժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 20-ամյակին:

Միջոցառմանը մասնակցում են բարձրաստիճան պաշտոնյաներ, իրավապահ մարմինների, բժշկական կազմակերպությունների, գիտական և կրթական կառույցների ղեկավարներ ՀՀ-ից և աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ, ՌԴ,  Շվեյցարիա, Գերմանիա, Ռումինիա, Մոլդովա, Իսրայել, Հնդկաստան և այլն, ինչպես նաև հեղինակավոր բժիշկներ, դատավորներ, գիտնականներ, իրավաբաններ, միջազգային իրավապաշտպաններ:

Մանրամասները՝ ՈւՂԻՂ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ