24 01 2020

Արայիկ Հարությունյանը չի խորշելու օգտագործել հնարավորությունները



Մենք Եվրամիության մեր գործընկերների, համպատասխան ոլորտի պատասխանատուների հետ  շատ ակտիվ գործակցում ենք, որպեսզի «Հորիզոնի» ժառանգորդ ծրագրի հետ անպայման սերտ համագործակցություն ունենանք: Հունվարի 24-ին Հորիզոն 2020 թվիննինգ COBRAIN ծրագրի մեկնարկային գիտաժողովի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Անցած տարի այս ուղղությամբ մենք քննարկումներ ենք ունեցել Բրյուսելում և Երևանում, և վստահ եմ, որ մեր եվրոպացի գործընկերների հետ կգտնենք լավագույն լուծումները, որպեսզի Հայաստանն ակտիվորեն ներգրավված լինի այս ծրագրում: Իսկ այս ծրագրի մեջ ներգրավվածությունը մեզ թույլ կտա լուծել մի շարք կարևոր խնդիրներ և մեր առաջնահերթություններից մի քանիսը՝ բարձրագույն կրթության, հետազոտության, գիտության ներդաշնակ զարգացումը և ինտեգրումը: Գիտեք, որ մենք ավանդաբար լավագույն փորձն ենք ունեցել այս առումով: Իհարկե, անկախությունից հետո այստեղ մենք որոշակի նահանջ ենք արձանագրել, բայց այն ավանդույթները, բազան, որոնք ունեցել ենք, մեզ թույլ կտան վերականգնել այդ հնարավորությունները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ