«Մայր Հայաստանը» շարունակում է «Ո՛Չ ԹԱԼԱՆԻՆ» խորագրով բողոքի և իրազեկման ակցիաները։
Դեկտեմբերի 20-ին ակցիան մեկնարկում է «Երիտասարդական» կայարանին հարակից տարածքից՝ Ավետիք Իսահակյանի արձանի մոտից։
Հիշեցնենք, որ Երևանի իշխանությունները՝ ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիան, որոշել են կտրուկ թանկացնել մի շարք տեղական տուրքեր և վճարներ:
«Մայր Հայաստանը» «ո՛չ» է ասում թալանին և ամենօրյա ռեժիմով ակցիաներ է իրականացնելու մայրաքաղաքի տարբեր հատվածներում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը