Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը դեմ է թանկացումներին և դեկտեմբերի 19-ից Երևանում իրականացնելու է իրազեկման ու բողոքի ակցիաներ: Ակցիաները կլինեն ամենօրյա և կիրականացվեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում:
Դեկտեմբերի 19-ին ակցիան մեկնարկում է Սարյանի պուրակից, ժամը 13:30-ին: «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամները ՀՀ քաղաքացիներին մանրամասն կտեղեկացնեն, թե ինչ նոր բեռ է ավելացվում ավտովարորդների ու բիզնեսով զբաղվողների վրա: Կներկայացվեն մեր անելիքները՝ թանկացումներն ու թալանը կանխելու համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը