Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամում մամուլի ասուլիսով հանդես է գալիս Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը: Բարոնուհին անդրադառանում է թե՛ Արացախի, թե՛ Հայաստանի նկատմամաբ ադրբեջանական թշնամանքի քաղաքականությանը, Արցախի շրջափակմանը, ինչպես նաև Հայաստան ադրբեջանական ներխուժումներին, դրանց հետևանքով մարդու իրավունքների խախտումներին:
Ասուլիսին ներկա են նաև բարոնուհու հետ ժամանած Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության (CSI) միջազգային նախագահ Ջոն Էյբները եւ Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության (HART UK) գործադիր տնօրեն Սեմ Մեսոնը, ինչպես նաև պատվիրակության աականլ անդամներ:
Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը