Խիստ ծանր սրտով է, որ մենք պետք է ընդունենք այն անհանգստացնող հավանականությունը, որ հայոց ցեղասպանությունը չի ավարտվել: Այս մասին Երևանում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՄԹ լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը։
«Կան նրանք, ովքեր ցանկանում են այն ավարտին հասցնել և կան նրանք, ովքեր չեն կարողանում և չեն ցանկանում դադարեցնել այն։ Միանգամայն հնարավոր է, որ այն, ինչ արվում է Արցախի նկատմամբ, ժամանակի ընթացքում կարվի նաև ՀՀ նկատմամբ։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցվող պայմանագրի արդյունքում եթե Արցախը հանձնվի, ապա տարածքում տևական խաղաղություն չի երաշխավորվում և չի էլ կարող։ Ձեր ազգի համար այս վճռորոշ պահին իմ հույսն ու աղոթքն է, որ համայն հայությունը կշարունակի բարձր պահել Արցախի համար պայքարը որպես միասնության խորհրդանիշ», - ասաց բարոնուհի Քոքսը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը