Միացյալ թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսն այցելել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս, որտեղ արդեն մի քանի ամիս է կանգնած են արցախահայության համար անհրաժեշտ մարդասիրական բեռներով բարձված բեռնատարները, որոնց մուտքն Արցախ արգելափակել է Ադրբեջանը:
«Սա շատ տխուր և միաժամանակ շատ վտանգավոր վայր է... սա մերօրյա ողբերգություն է»,- ասել է Humanitarian Aid Trust-ի(HART) հիմնադիր և նախագահ Քոքսը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը