Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի պահանջով հրավիրված Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ անվտանգության խորհրդի արտահերթ նիստը:
Նիստին մասնակցում է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ արտակարգ նիստ հրավիրելու խնդրանքով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը