15 08 2023

Ադրբեջանը պատրաստ կլինի ՄԱԿ-ի ԱԽ նիստում ԼՂ-ն Ադրբեջանի մաս ամրագրելու դիմաց բացել Լաչինի ճանապարհը․ Վարդան Օսկանյան



«Հավատացեք՝ Ադրբեջանը պատրաստ կլինի ՄԱԿ-ի ԱԽ նիստում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ամրագրելու դիմաց բացել Լաչինի ճանապարհը։ Դրանում չկասկածեք։ Ադրբեջանը կմտնի նման առևտրի մեջ»,-ասաց ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում՝ անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ նիստում ԼՂ հարցի քննարկման հնարավոր ելքերին։

Նրա խոսքով, դա կլինի մեծ հարված հայկական կողմի համար, վերջ կդնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ձգտմանը։  Նա ընդգծեց՝ հանկարծ հայկական կողմի մտքով չանցնի մտնել նման առևտրի մեջ։

«Մենք սրա տակից երբեք չենք կարող դուրս գալ։ Հայաստանի իշխանությունների մտքով հանկարծ չանցնի, որ Նյու Յուրքում գնան նման քայլի»,-ասաց նա։

Նախկին նախարարն ընդգծեց, որ Հայաստանը պետք է Նյու Յորքում կարողանա իր վերահսկողության ներքո պահել ողջ գործընթացը, որպեսզի դրական ակնկալիքները հերթական մղձավանջի չվերածվեն։ Նա հույս հայտնեց, որ Հայաստանը նախապատրաստական աշխատանքներ է իրականացրել ՄԱԿ-ի ԱԽ մշտական ու ոչ մշտական անդամ երկրների հետ, որպեսզի ունենան նրանց աջակցությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ