«Ավելի քան 8 ամիս է Ադրբեջանն ամբողջապես արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը։ Այդ արգելափակումը մեկուսացրել է ԼՂ բնակչությանը աշխարհի մյուս մասից առանց որևէ իրավաչափ պատճառի, որով կարող էր այդ իրավիճակը հիմնավորել»,- ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստում ունեցած ելույթում ասաց ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը։
Նա ընդգծեց, որ դա հակասում է մարդասիրական միջազգային իրավունքի սկզբունքներին։ Ֆրանսիայի ներկայացուցիչն ասաց, որ այս իրավիճակին գումարվել է գազամատակարարման, էլեկտրամատակարարման խափանումները, ջրային պաշարների սպառումը, վառելիքի անբավաարություն, որը խափանում է գյուղատնտեսական աշխատանքները, երաշտի ռիսկը, դեղորայքի անբավարարությունը վերահաս է։
«Այս ամենի պատճառով արդեն հասունանում է մարդասիարական ճգնաժամի իրավիճակ»,- ընդգծեց ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը։
Նա հայտարարեց, որ Ֆրանսիան դատապարտում է մարդասիրական օգնության արգելափակումը, որը ՀՀ իշխանություններն ուղարկել էին հուլիսին, և Ադրբեջանին կոչ է անում անվերապահորեն և անմիջապես վերականգնել ապրանքների, մարդկանց անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով, շարունակաբար ապահովի գազի, էլեկտրաէներգիայի մատակարարումը։
«Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին կատարելու միջազգային պարտավորությունները, ի կատար ածել այն միջոցները, որոնք մատնանշել է Արդարադատության միջազգային դատարանը։
Ֆրանսիան կոչ է անում, որպեսզի անմիջապես, առանց խոչընդոտների մարդասիրական, ՄԱԿ-ի կառուցները հնարավորություն ունենա աշխատելու տեղի բնակչության հետ և աշխատել Լաչինի միջանցքով»,- ասաց նա՝ նշելով, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է մնում մնայուն և արդար խաղաղության օրակարգին տարածաշարջանում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը