Մայիսի 27-ը հոգեգալստյան տոնի նախօրյակն է։ Այդ կապակցությամբ դարձի ու ապաշխարհության խորհրդով Երևանում գտնվող Սբ Աննա եկեղեցու բակից մեկնարկում է Ուխտերթ դեպի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Նախաձեռնությունը «Սրբազան Հայաստան» նախաձեռնությանն է։
Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ հավատացյալների համար ժամը 12։00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Խաչափայտի Մասունքը և կկատարվի մասնավոր աղոթք՝ վասն խաղաղության Հայաստան և Արցախ մեր հայրենիքի և զորակցության հայրենյաց պաշտպանների:
Ուխտերթն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը