19 05 2023

Դատարանը քննում է Գայանե Հակոբյանի կալանքի և ձերբակալման դեմ բողոքի հարցերը. Ուղիղ



Մայիսի 19-ին ժամը 13:00-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում քննվում է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի ձերբակալության իրավաչափությանը վերաբերող պաշտպանների բողոքի նիստը։

Նշենք, որ քննիչը կալանքի միջնորդություն է ներկայացրել, և դատարանը այն քննելու է ձերբակալման բողոքի հետ միասին

Հիշեցնենք, որ նախօրեին տեղի էր ունեցել նաև առերեսում, երկու կողմն էլ պնդել են իրենց նախնական ցուցմունքները։

Հիշեցնենք նաև, որ Մայիսի 17-ին «Հայկական ժամանակ» օրաթերթը տեղեկությու, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները առևանգել են Աշոտ Փաշինյանին։ Նշել էին, որ այդ ժամանակ Աշոտը կարողացել էր դուրս նետել իրեն մեքենայից, այնուհետև, իբրև թե վրաերթի ենթարկվել։

Ժորա Մարտիրոսյանի մայրը հայտնել էր, որ ինքն ուղղակի ցանկացել է ուղեկցել Նիկոլ Փաշինյանի որդուն դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ