Երևանի Չեխովի դպրոցում ուսուցիչները վրդովված են։
Բանն այն է, որ տնօրենի պարտականությունները այսօրվանից կատարում է քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանի ընկերոջ կինը, որը տնօրենի ընտրության առաջին փուլում գրանցել է զրո արդյունք։
Առաջիկա երկուշաբթի օր կայանալու է տնօրենի ընտրության երկրորդ փուլը։
Նշենք, որ նախքան Ավինյանի ընկերոջ կնոջը ԺՊ նշանակելը, տնօրենի պարտականությունները կատարում էր դպրոցի ուսմասվարը։
Այս նշանակումը դպրոցում ուսուցիչների մոտ բողոքի ալիք է բարձրացրել։
Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը