Երևանի Ա. Չեխովի անվան հ.55 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվում է հերթական մրցույթը։ Երկուշաբթի օրը եղել է մանկավարժական խորհրդի նիստ, որտեղ նորից ընտրել են ուսուցիչները, հաջորդ օրը` ծնողները, իսկ այսօր ընտրություն է կատարում խորհուրդը, որը կազմված է 9 անդամից. երկուսը մանկավարժներ են, երկուսը` ծնողներ, չորսը՝ լիազոր մարմնի ներկայացուցիչ:
Հիշեցնենք, որ առաջին մրցույթը կայացել է 18.10.2021թ., որի արդյունքում հաղթող չի ճանաչվել, և գործող տնօրեն Գայանե Սարուխանյանը շարունակել է պաշտոնավարել մինչև աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի ավարտը: Այդուհետ Երևանի քաղաքապետի որոշմամբ դպրոցի տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ Տաթևիկ Մելքոնյանի վրա, մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը:
Տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հաջորդ մրցույթը կայացել է 10.03.2022թ.-ին, որի արդյունքում կրկին հաղթող չի ճանաչվել: Մանկավարժները և ծնողները, և ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչն իրենց ձայնը տվել են Տաթևիկ Մելքոնյանին , քաղաքապետարանը` ոչ: Արդյունքում` Տաթևիկ Մելքոնյանը հավաքել է 5 ձայն, Դիանա Մինասյանը` 4: Ընտրությունը սակայն չի կայացել, քանի որ տնօրեն է ընտրվում 6 ձայնի դեպքում:
Առաջարկում ենք իրադարձությանը հետևել ուղիղ հեռարձակմամբ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը