26 05 2021

«Կարճ ասած»․ Քանի դեռ սրանք աջակիցներ ունեն մեր երկրում, ուրեմն ինչ կատարվում է՝ տեղն է մեզ



 

Ամեն երկրորդ թողարկմանը ստիպված ենք անդրադառնալ սահմանային իրավիճակին․ խայտառակություն է տիրում։ Թշնամին մտել է ու դուրս չի գալիս, չորով հաստատվել է ու մնացել։ Պաշտպանության նախարարությունը արդեն երկրորդ անգամ է հայտարարություն տարածում ու սպառնում է ուժ կիրառել, եթե անհապաղ չլքեն ՀՀ տարածքը։ 10 օր առաջ էլ ողջամիտ ժամկետ էր տվել։ Ողջամիտ ժամկետի տևողությունը չգիտեմ, բայց արդեն զոհ ունենք։ Նիկոլն ասում էր՝ էս կապիտուիլյացիան ստորագրում եմ, որ զինվորների կյանքերը փրկեմ․ բա ո՞ւր ես, ո՞ր բունկերում ես, արի փրկի։ Ազգային ժողովի ամբիոնից մի տեղը պատռում էր, ասում էր՝ տեսեք, ոչ մի կրակոց չի հնչել նոյեմբերի 9-ից ի վեր։ Աբսուրդ ա ժողովուրդ, թշնամին եկել ա․ կամ դու ես կրակում, կամ ինքը, կամ երկուսդ միաժամանակ․ հիմա նրանք եկել են, դու ձեռքերդ դնում ես գրպաններդ, կանգնում ես, ասում ես՝ դիվանագիտություն․ դիվանագիտությունդ վարողներն էլ Ռուբինյանն է, Մակունցն է, Արա Այվազյանն է, Իգիթյան Հովիկը։

Ազգային ժողովի պատգամավորը ասում է՝ հանրությանը սխալ ինֆորմացիա են մատուցում, հավատացեք պաշտոնական լրահոսին։ Ասում է հավատացեք ՊՆ-ին, Արծրունին, 44 օր լկտի սուտ փչածներին, որոնց բերանում մի ճիշտ խոսք չկա։ Սահմանից եկողներին հարցրեք, թե ինչ պայմաններում են մնում, ինչով են սնվում, ինչ զենք ունեն մոտները մեր տղերքը։։

Եթե մենք այ էսքան ունենայինք Հայաստանի մասին մտածող իշխանություն, մեր տղերքի մասին մտածող իշխանություն, հիմա հավաքվել-ռադները քաշել էին։ Էս ի՞նչ վիճակում են սրանք պահում մեզ, սթրես ու սթրես։ Նիկոլն ասում է, թե ստորագրելու է իրեն դեմ տված արդեն չգիտեմ, թե որերորդ փաստաթուղթը․ դա, ասում է, Հայաստանի շահերից է բխում։ Բայց չգիտենք ինչի՝ թուրքը ներխուժել է Հայաստան, կրակահերթ է արձակում, մեր զինվորին սպանում է, որ մեզ ստիպի, որ մեր շահերից բխող բան ստորագրենք։ Էս փաստաթուղթը թաքուն էր, գաղտնի էր, հիմա ինձ հետաքրքրում է, թե քանի հատ թաքուն բանես դու ստորագրել։

Հիշում ե՞ք, ժողովուրդ, Հայաստանից գերիներ կան Ադրբեջանում․ թե՞ մոռացել եք։ Վերքը տիրոջն է ցավ տալիս, էդ գերիների ծնողները կիսամեռ վիճակում են, մի քնաիսի հետ շփվել ենք՝ կորցրել են ադեկվատությունը, հանդիպումները կռիվ են դարձնում, հազար ու մի հիվանդություն ստացան․ Նիկոլը իրար հետևից ստորագրում է փաստաթղթերը, բայց դեռ մի գերի չի բերել։ Ո՞ւր ես, Նիկոլ, արի պատասխան տուր։ Բոլոր երկրները կոչ արեցին, պահանջեցին գերիներին տալ, Նիկոլն էնքան թույլ ու մեղկ իշխանություն էր, որ մի բան չկարողացավ անել, մի բան։ Ադրբեջանը տարածք է ուզում, որ գերիներին տա, փաստաթղթեր է դեմ տալիս, որ գերիներին տա, միջանցք է ուզում, հազար ու մի պահանջ է դնում։ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությանը կառչելու պատճառով մեր տղերքին տանջում են Ադրբեջանում, խոշտանգում են։ 

Ունենք հարյուրավոր անհետ կորածներ, էդ մարդկանց հարազատները կես մարդ են դարձել, չգիտեն՝ իրենց որդին գերի է, անհետ կորած է, ինչ է կատարվել նրա հետ․ մարդ կա, որ վստահ գիտեր որդին գերի է, բայց հետո դին են գտնում, էս խառը վիճակում մեկ էլ պարզվում է՝ օրեր շարունակ որոնողական աշխատանքները դադարեցրած էին։ Պատերազմի ավարտից 6 ու կես ամիս անց դեռ դի են փնտրում։

Հայաստանի քաղաքացիներ, իմացեք, ամեն օր մեր երկրի սահմանները փոքրանում են, ամեն օր թշնամին առաջ է գալիս, սկզբում քիչ զորքով, հետո ավելացնում է զորքը։ Մի մետր սահման սրանք չեն կարողանում պահել ու քանի որ չեն կարողանում պահել, ասում են՝ մերը չէ։ Նիկոլի քավորի եղբայրը, որ միայն էդ արժանիքի համար դեպուտատ է դարձել, երեկ ասել էր, որ մենք ունենք տարածքներ, որ Ադրբեջանին են պատկանել։ Ասեց ու մարսեց, մի հատ ԱԱԾ-ն չգնաց դրա հետևրից, մի հատ ՊՆ-ն ծպտուն չհանեց, ու էսօր կենացները քաղցրացան։ Հիմա էլ ասում է՝ ամայի գյուղեր են, ոչ մի բան իրենցից չեն ներկայացնում։ Դա նույն բանն է, որ ասես՝ Վահե Ղալումյանը ձրիակեր պատգամավոր է, ոչ մի բան չի արել մեր երկրում, օրենք չի մշակել, հավայի պարգևավճար է ստանում, եկեք գերիների հետ փոխանակենք։

Էս մարդիկ շարժվում են բացառապես ադրբեջանական օրակարգով։ Հըն, Նիկոլ, որ ասում էինք սահմանները կահավորված չեն, ասում էիր Ադրբեջանին տվյալներ եք փոխանցում, հիմա որ դեպուտատդ ասում է՝ սահմանամերձ գյուղերում մարդ չի ապրում, մերը չեն, տվյալ է փոխանցո՞ւմ, թե չէ։ Իջևանից տալիս են, Գեղարքունիքից տալիս են, Արարատից տալիս են, Վայոց ձորից տալիս են, 10 մարզ ունենք, 5-ի վրա Ադրբեջանը աչք է դրել, ու Նիկոլը ԱԺ բեմից հայտարարում է, թե պիտի տանք, մեր շահերից է բխում։ 4 հարևան ունենք, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ թշնամական հարաբերություն ունենք, հայ-իրանական, հայ-վրացական սահմանն էլ եթե այս փաստաթուղթը Նիկոլը ստորագրի, անցնելու է Ադրբեջանի հսկողության տակ, դե արի ու ապրի։ Սրանք մենք մեզ գցում ենք շրջափակման ու նոր վտանգների մեջ։ Մենք խայտառակ վտանգի մեջ ենք՝ թե սահմանին, թե ներսում․ ամեն օր լուսանկարներ են հրապարակվում, թե ինչպես են թուրքի արտաքինով մարդիկ Երևան թաքուն նկարում հեռախոսներով։

6 ու կես ամիս պատերազմից անց մենք սրանց հանդուրժում ենք ու ամեն օր կորցնում ենք։ Ամենք ինչ արել է, որ ոչինչ չանի։ Նիկոլը ամեն բան արել է ձեզ ապացուցելու համար, որ ինքը ի վիճակի չէ ղեկավար աշխատել։ 15 կետր էր առաջադրել, որ 6 ամսում պետք է անի, ոչ մի բան չի արել։ Սա անգամ վաղվա համար տված խոստումը չի կարող կատարել։

Քանի դեռ էս քաղաքականությունը, սրանք աջակիցներ ունեն մեր երկրում, ուրեմն մենք արժանի ենք այս ամենին, որ կատարվում է մեզ հետ։ Մենք պետք է ենթարկվենք ուրեմն բթամիտ իշխանությա՞նը։ Ասենք՝ եկավ մի հատ դավաճան թիմ ու մեր պատմությունը զրոյացրե՞ց, բա մե՞նք ինչ էինք անում։ Ժողովուրդ, մենք ի՞նչ էինք անում։

Անգիր արած խոսքերով կուտ են տալիս՝ հարևանի հետ խաղաղ պետք է ապրենք․ ապրի, բայց խաղաղությունն ու ստրկությունը տարբերի իրարից։ Երբ օր ու մեջ տարածք ես տալիս, ո՞նց է խաղաղ ապրելու քեզ հետ, ասել ու է՝ չէ, սպասի էլի կթեմ։ Ղարաբաղն էլ ասում էիք տանք, որ խաղաղ ապրենք, տվել ես, բա ինչի՞ խաղաղ չես ապրում։

Տվել եք, բա խաղաղ ապրեք։ Չեք ապրելու, որովհետև խնդիրը Ղարաբաղի մեջ չէր, խնդիրը իշխանության մեջ է։

Կարճ ասած՝ ժողովուրդ, սա չի ավարտվելու, սա խորանալու է, քանի դեռ սրանց չենք քշել․ եթե գնացել է բանը ընտրությունների, պետք է տրամադրվել ընտրություններով քշելուն։ Էդ քվեաթերթիկը պետք է դառնա ձեր զենքը ընդդեմ Նիկոլի։ Ժողովուրդ, մի պահ միայն մտածի՝ էլ ինչի՞ն պետք կգա քո ակտիվությունը, քո խոսելը․ եթե դու այսօր պարաստ չես խոսելու, վաղը դու որպես քաղաքացի կարծիք հայտնելու իրավունք ու հնարավորություն կունենա՞ս։ Եթե անտարբեր ես, քո ձայնի տերը չես, ընտրել ես, բայց չես պահանջում, քեզ խաբնում են՝ հանդուրժում ես, քո զավակին սպանում են՝ հանդուրժում ես, հայրենիքը ծխախում են՝ հանդուրժում ես, էլ ո՞ւմ ես պետք դու։

Մնացել է 25 օր, բայց ես չգիտեմ՝ էդ 25 օրում սրանք ինչեր կարող են անել։ Ճիշտ օգտագործեք, ժողովուրդ, ձեզ տրված վերջին հնարավորությունը։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ