18 05 2021

«Կարճ ասած»․ Փաշինյանի արած աննախադեպ բաները



 

Այս երեք տարիների ընթացքում մենք ականատես եղանք բազմաթիվ ինստիտուտների աղավաղմանը, բազմաթիվ բառերի արժեզրկմանը։ Դրանք կորցրեցին իրենց իմաստը, որովհետև դարձան սուտ ու կեղծիք։ Օրինակ երբ պետության ղեկավարն ասում է պետք է այսպես անել կամ այսպես չանել, դա պետք է ուղենիշ դառնա կառավարության համար ու աշխարհն էլ ավերվի, պետք է դա դառնա իրականություն։ Հիմա ես կբերեմ բազմաթիվ օրինակներ, որ համոզվեք այս իշխանության սնանկության մեջ։  

Արժեզրկված բառերից էր «պետք է»-ն։ 2019թ․ օգոստոսի 5-ին Ստեփանակերտում ելույթ ունենալով, որը դարձավ Արցախը կործանելու ելույթը, «պետք է» բառն արտասանել է 62 անգամ․ մեկ ելույթում։  Հայ լինելը պետք է դառնա գրավիչ, հեռանկարային։ Ելույթից տարիուկես անց, ՆԻկոլի «շնորհիվ» մարդիկ ամաչում են դրսում ասեն, որ հայ են։ «Հայաստանից ու Արցախից արտագաղթածները պետք է վերադառնան հայրենիք»։ Արցախցիները դարձան տեղահանված, Հայաստանից էլ արտագաղթը դարձավ աննախադեպ։ Հեղափոխությունը պետք է ուղղակի ազդեցություն ունենա Սփյուռքի և Արցախի կյանքի վրա, մինչև 2050-ի նպատակները պետք է ունենանք 5 մլն բնակչրություն, պետք է ստեղծենք 1,5 մլն աշխատատեղ, բանակը պետք է լինի պետք է աշխարհի առաջատարների 20-ի մեջ․ հիմա բանակից մնացել են կտորներ։ «Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից», այլևս երբեք զենքով ոչ ոք հարց չի լուծելու։ Հայաստանում ամեն օր զենքով հարց են լուծում, կրիմինալը ծաղկում է ուղղակի։ 3 տարի է արդեն, ինչ խայտառակ քրեական վիճակ է, ամեն օր լսում ենք, որ սա նրան խփեց, կրակեց, մահափորձ եղավ, զենքով հարաբերություն պարզեց։ Զենքը դարձել է հարցեր լուծելու գլխավոր միջոց։  Էս ամենը գիտե՞ք երբվանից սկսեց՝ էն 2018 թվականի ապրիլից, երբ մոդա դարձավ ավտոմեքենաների համարները փակելը։ Էսօր բոլոր լրատվական կայքերից ամենաակտիվը ոստիկանության կայքն է՝ խուլիգանություն, հրազենային վնասվածխքներ, կրակոցներ, կաշառք։ Կոռուպցիան հատկապես այս իշխանության այցեքարտն է։ Ասում էր․ «Կոռուպցիայի բոլոր դրսևորումները, այդ թվում՝ հովանավորչությունը, պետք է արմատախիլ արվեն»։ Հենց էսօր իմանում ենք, որ Արսեն Թորոսյանի կնոջ բժշկական կենտրոնը հեղափոխոեւթյունից հետո  ծաղկել, էն ժամանակ, երբ Թորոսյանը առողջապահության նախարար էր, պետբյուջեից փոխանցված գումարը 25 մլնից դարձել է 128 մլն դրամ։ Նիկոլն ասում էր՝ «2021 թ-ը պետք է դառա մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի»։ Տարին կիսվեց, տնտեսությունը մինուս է, իսկ պետությունը զբաղված է միայն սահմանների խնդիրներով։ Ասում էր դատարանները պետք է լինեն անկախ։ Մենք լիքը դեպքեր ունեցանք, երբ Նիկոլը, խորհրդականը պատվերներ են իջեցնում դատարաններին։ Որ մի դատավորը իշխանությնանը դուր չեկող ոերոշում է կայացնում, նրա նկատմամբ հարուցվում է քրեական գործ։

Տեսնում ե՞ք, թե որքան է օգտագործել «պետք է» արտահայտությունը՝ առանց արդյունքի։ Մեր երկիրը պետք է ունենա ուժեղ ռազմաարդյունաբերական համալիր, վարկերի տուգանքները պետք է ներվեն, Էլեկտրաէներգիայի գները Հայաստանում պետք է 20 տոկոսով իջնեն, գազի գինը պետք է իջնի, պետք է 30 տոկոսանոց աղքատությունը վերանա, դա ամոթի խարան է։ Արդյունքում աղքատությունը կտրուկ աճեց։

Է՞լ ինչ էր խոստանում։ Հա, 5 տարում պետք է 1,5 մլրդ դոլար գոյանա կոռուպցիայի ու գողացված միջոցների վերադարձից, 1,5 մլրդ դոլար։ Քա՞նի միլիոն դրամ ես բերել, դոլար չէ, է՞, դրամ։ 3 տարին անցել է։ Ոստիկանությունը պետք է փոխվի, զինվորականները պետք է լավ ապրեն և այլն, ոստիկանությունը դարձավ կին ու անչափահաս ծեծող, Նիկոլի դեմ ակցիա անողի ջեբից ոստիկանություը հանկարծ պլան է գտնում։ Մենք պետք է բացառենք քաղաքական հետապնդումները։

Պետք է արցախյան ազատամարտի արդյունքները պահպանենք։ Պետք է անվտանգության ապահովման նոր երաշխիքներ ստեղծենք մեր երկրում: Անվտանգ է՞։ Հենց դարձավ վարչապետ, հայտարարեց՝ պետք է փորձել գները նվազեցնել։ Դե հիմա խանութ մտեք։ Պետք է կարողանալ ոռոգման ջուրը դարձնել այնքան հասանելի, որքան էլեկտրականությունը: Հենց էսօր Արմավիրում փողոց էին փակել ոռոգման ջրի բացակայության համար։ Ասում էր՝ պետք է ամեն օր կայացնենք մարդկանց կյանքը փոխող որոշումներ, պետք է արդարացնենք հայ ժողովրդի հույսերը։ Ասում է՝ պետք է ապրեցնենք գյուղերը, պետք է գյուղում տնտեսական ռեալ կյանք լինի։ Հենց այսօր կարդում ենք, որ Հայաստանում 16 բնակավայր կա, որ ոչ մի բնակիչ չունի, լիքը համայնքներ կան, որ ունեն 100-ից պակաս բնակչություն։

Ասում էր՝ ՀՀ քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան վերահսկել, թե ինչ գույքի և ունեցվածքի են տիրապետում Հայաստանի Հանրապետության ոչ միայն պետական պաշտոնյաները, այլև պետական պաշտոն զբաղեցնելու հավակնություն ունեցող մարդիկ։ Դե հիմա ասեք տեսնենք, դուք վերահսկո՞ւմ եք, թե ինչ գույքի է տիրապետում Գագիկ Ջհանգիրյանը, Անդրանիկ Քոչարյանը, Ալեն Սիմոնյանը, Շիշ բռնողը, գենշտաբի պետը և այլոք։ Ասեք իմանանք, դուք վերահսկո՞ւմ եք, թե օրինակ Սևքարեցի Սաքոյի փողոցի վրա Նիկոլի նշանակած որ մի գեներալի պալատն է կամ ասենք Ուլնեցի փողոցի վրա։

Բա էսքանից հետո կարժեզրկվեր, չէ՞, «պետք է» ձևակերպումը, երբ ոչ մի խոստում իրականություն չդարձավ։ Ու երբ ամեն ինչ տապալվեց, Նիկոլը հայտարարեց՝ քաղաքացին պետք է ցանկանա և պահանջի, որ պետական պաշտոնյաները ստանան բարձր աշխատավարձ։ Միակ «պետք է»-ն, որ կատարվել է և այսքանի մեջ միակը, որին քաղաքացիները դեմ էին, սա է։

Մյուս արժեզրկված բառը «աննախադեպ»-ն է։ Իշխանազավթումից մինչև հիմա ինչ անում էին, ասում էին աննախադեպ է։ Կառավարության ուղղված նամակների թիվը աննախադեպ է, հայ-ռուսական աննախադեպ ծրագիր ենք իրականացնում։ Պարզվեց՝ սա Սիրիա խաղաղապահ ուղարկելու մասին էր ընդամենը։ Թավշյա հեղափոխությունը աննախադեպ բարձրացրել է հայ ժողովրդի վարկանիշը, ոչինչ որ հիմա վատ ենք զգում, որ ասենք հայ ենք, պարտվել ենք ու դավաճանների իշխանությունն ենք հանդուրժում։ Զբոսաշրջության աննախադեպ ցուցանիշ կլինի։ Խնդրեմ, զբոսաշրջաւոյթունը 0-ական մակարդակում է։ Հայաստանում խոսքի ազատությունն աննախադեպ բարձր մակարդակի է, գրադարանները աննախադեպ քանակի գրքեր են ստացել, ընտրություններին մասնակցող ուժերը աննախադեպ բանավեճի են մասնակցել, աննախադեպ է, որ լրագրողը երկրի ղեկավարին հարց է տալիս, աննախադեպ որոշում է կայացրել՝ անկախության տոնի միջոցառումներ անելով մարզերում։ 3 մլրդ դրամ էին հատկացրել Աղետի գոտուն, ասում էին աննախադեպ է։ Միայն Լինսի ծրագրով 45 մլն դոլար է հատկացվել, սրանք հատկացրել են 6 միլիոն դոլար ու ասում են աննախադեպ։ Հայաստանը ձեռք է բերել աննախադեպ քանակի զենք, զինամթերք։ Թալինում, ասում էր, 2019 թվականին աննախադեպ մեծության գործարան կբացվի, որը 2019-ից փոխելու է մեր երկրի տնտեսության ամբողջ տրամաբանությունը։ Ասաց ձայն տվեք, որ կառուցենք։ Ձայնը տվեցին, ո՞ւր է գործարանը։ Կառավարություն հարցում ենք ուղարկել, տեսնեմ ինչ են հորինելու։ Ծնունդների աճը աննախադեպ է, տնտեսության աճը աննախադեպ է, ամուսնությունների աճը աննախադեպ է։ Վարչապետը հայտարարում էր՝ կառավարությունը աննախադեպ հանրահավաք է արել Ստեփանակերտում։ Հա լավ, էս մեկը իրոք աննախադեպ էր, որովհետև սա դարձավ Արցախի կործանման սկիզբը, այստեղ Նիկոլն իրոք աննախադեպ հայտարարություն արեց՝ Արցախը Հայաստան է ու վերջ, ու Արցախը տվեց Ադրբեջանին։

Ցանկը կարող եմ շարունակել, ժամանակս չի հերիքում․ արժեզրկված բառերից մեկն էլ բացառիկ «բառն» էր, «հեղափոխություն» բառը․ միայն Հանրապետության հրապարակի մեկ ելույթում այս բառը օգտագործեց 34 անգամ։ Պետք է տնտեսական հեղափոխություն անենք, գյուղատնտեսական հեղափոխություն անենք, մշակութային հեղափոխություն անենք։ Իհարկե այլ ձևակերպումներ էլ կային, որ ինչքան ասես՝ շահարկվեցին՝ այլևս երբեք, դարակազմիկ փոփոխություններ և այլն։

Կարճ ասած՝ տղամարդուն բնորոշ գծերից է խոսքի տերը լինելը, եթե ասում ես, պետք է անես, տղամարդուն բնորոշ գծերից է արածը չչափազանցնելը․ ներկայացրու էնքանը, ինչքան քո ուժը հերիքել է ու արել ես, տղամարդուն բնորոշ գծերից է ճշտախոս լինելը՝ չստելը։ Մեր պետության մեջ աննախադեպ ձախողումներ եղան աննախադեպ ստերի արդյունքում։ Դա է պատճառը, որ 5 տարով ընտրված իշխանությունը 2,5 տարի հետո հայրենիքը կանգնեցրեց կորցնելու փաստի առաջ, անվտանգությունը կորցնելու առաջ ու իրեն էլ՝ հեռանալու փաստի առաջ։

Էս որակի իշխանությանը պատրա՞ստ եք նորից ձայն տալ։ Իհարկե՝ ոչ։

Մնաց 33 օր։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ