«Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը պարգևատրել է իր ընկերոջը՝ ԱԺ աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Տիգրան Գալստյանին, ով օրերս զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում գրեց՝ հայտարարելով, որ տեղափոխվում է մասնավոր սեկտոր։ «Աշխատանքային պարտականությունները գերազանց և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար Ազգային ժողովի նախագահի հուշանվերով պարգևատրել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանին»,- նշված է Միրզոյանի կարգադրության մեջ։
Նշենք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը 793 հազար 680 դրամ է։ Հեղափոխությամբ իշխանության եկածները, որոնք պատրաստ էին անձնուրաց ծառայել հայրենիքին, պետությանը և այն էլ՝ նախկինների կողմից թալանված ու լքված երկրին, որոնք հայտարարում էին, թե պատրաստ են ոտքով աշխատանքի գնալ-գալ և վերջ տալ պադավատապետությանը, այսօր, փաստորեն, նախընտրում եմ մասնավոր սեկտորի առավել բարձր աշխատավարձը ու իրենք իրենց պարգևատրում՝ խրամատը լքելու համար անգամ։ Մենք հիշում ենք, թե նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը քանիցս է անխնա քննադատության ենթարկվել Նիկոլ Փաշինյանի կողմից, թե դրայվը չհերիքեց, և Երևանի քաղաքապետ աշխատելու ընթացքում նախընտրեց բարձր աշխատավարձով մասնավոր աշխատանքը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը