Միայն իշխանության ղեկին երեք տարի շարունակ այս իմքայլականներն ասում են, տպավորություն ստեղծում, թե մենք պետություն չենք ունեցել, ու հիմա իրենք զրոյից պետություն են սարքում։ Ոչինչ, որ նրանք օգտվում են այդ՝ այսպես ասած՝ 0-ական վիճակում իրենց հանձնված պետության բոլոր բարիքներից ու ապրում նախկինի աճի իներցիայի ֆոնին։ Կորոնավիրուսն իր հերթին, պատերազմն իր հերթին իներցիան կանգնեցրին, իսկ պետությունը ընդանհրապես տապալման առաջ կանգնեց, որովհետև գործ չարեցին, միայն խոսում ու խոսում են։ Միաժամանակ, զանազան պատճառներով, որոնց թվում էին անփորձությունը, թշնամու գործակալ լինելը, օտարի պատվեր կատարելը, քանդեցին երկիրը։ Այնպես չէ, թե ամեն ինչ լավ էր հանկարծ պատերազմ կրվեցինք։ Դա արվում էր ստի քողի տակ, մի բան անում էին, մի բան պատկերում էին, ցույց էին տալիս։ Մենք պայմանականորեն, որպես ստի խորհրդանիշ, Նիկոլից հետո դիտարկում ենք Արծրուն Հովհաննիսյանին։ Նա ի՞նչ էր անում․ ասում էր՝ հաղթում ենք, հաղթում ենք, արդեն հաղթել ենք ու հոպ՝ կապիտուկյացիա ստորագրեցինք։
Ցավոք, ամեն ոլորտ իր Արծրուն Հովհաննիսյանն ունի, ընդ որում՝ նույնքան համառ։
Բառացիորեն ամեն ոլորտ անկում է գրանցել, բացի շինարարությունից, որն ունի 1 տոկոս աճ։ Տնտեսության ոլորտի Արծրուն Հովհաննիսյանը ասում է՝ մենք կունենանք երկնիշ աճ։ Համաշխարհային բանկն ինքը առավելագույնը 3,4 տոկոս է կանխատեսում, իսկ սա՝ երկնիշ։ Դա իրատեսական թիվ չէ, ու ոչ ոք չի հավատում․ հիշում են՝ Արծրունին էլ չէինք հավատում, բայց մեզ պահանջում էին հավատալ, քանի որ պաշտոնականն ինքն էր, մարդը երդվում էր, կասկածողներին էլ ֆեյսբուքյան էջով նամակ էր գրում ու բազառ անում։ Հանկարծ պարտվեցինք։ Հիմա էս մարդն ասում է, հավատացող չկա, բայց պաշտոնականն ինքն է։ Սրանք անգամ անկումների ու ձախողումների մասին են հպարտությամբ խոսում, իբր թե պետք է հենց այդպես էլ լիներ։ 0 աշխատանք, 0 ներդրում է, սա ասում է ամեն օր 3-4 մլրդ դոլար ներդրողների հետ խոսելու մասին։ Մենք հո տեսնում ենք մեր մաշկի վրա, որ վատ է, խանութ ենք մտնում տեսնում ենք, Նիկոլն ասում է՝ գերակատարել ենք, լավ է։ Դեռ 10 օր կա, որ ամփոփեն, սա արդեն թիվ է ասում։ Հո մենք գիտենք, որ սուտ է։ Հիմա էսպես խաբելու է, Արծրունի պես ասելու է տնտեսությունը հաղթում է, լավ է, վերջոմ ասելու է՝ վայ, դեֆոլտ։ Դե դու հա ասա՝ բա ես զգուշացնում էի, ի՞նչ օգուտ։
Կրթության ոլորտի Արծրուն Հովհաննիսյանը Արայիկ Հարությունյանն էր։ Մարդը եկել էր, հեռախոսի կամերայով դրամահավաքություն էր բացահայտում, մետրոյի մի անկյունում նստած երթևեկում էր, խիստ ազգային դաստիարակություն էր իբր բերում։ Հետո պարզվեց, որ Արծրունից բեթար ստախոս է․ էլ հայոց Լեզվի, պատմության, եկեղեցու պատմության դեմ ոտնձգություննժեր, էլ աղմկահարույց կոնվենցիաներ, Ակադեմիայի լուծարման խոսակցություն, աջաբսանդալ՝ ընդունելության քննությունների ժամանակ, Նիկոլի միտինգներին ուսուցիչների և աշակերտների ակտիվ մասնակցության ապահովում ու վերջում, երբ այլևս քանդելու բան չկար, թռավ։
Պակա՞ս Արծրուն Հովհաննիսյան է ձվերի ու բենզինի շուկայի չեմպիոն Գեղամ Գևորգյանը։ Մեր երկրում ահռելի գնաճ է, այնքան գնաճ, որ անգամ Կենտրոնական բանկն է ասում՝ մենք դաժե վերին շեմում էդքան չենք կանխատեսել։ Խայտառակ գնաճ է ամեն տեղ, էս մարդը ստուգում է ու արդարացնում՝ բենզինը միջազգային շուկայում թանկ է, ձուն սաբոտաժ է, բրենդային ձվեր են և այլն։ Մարդիկ մեզ համոզում են, որ իրենց ոլորտում ամեն ինչ կարգին է, բայց մեր գրպաններն ավելի արագ են դատարկվում, քան կարելի էր պատկերացնել։ Սա պակա՞ս Արծրուն է։
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Արծրուն Հովհաննիսյանը Հակոբ Արշակյանն էր։ Մարդը եկել ու խոստանում էր զենք արտադրել, որով մեր թշնամիներին կհաղթենք։ Բայց սա էլ դրա փոխարեն մեր հիշողություններում վառ մնաց երկու բանով՝ Աբու Դաբիում զենքի խոշորագույն միջազգային ցուցահանդեսին զենքի փոխարեն բուկլետ տարավ ու լրագրողի ծեծեց։ Սա խայտառակեց մեր երկիրը, սակայն բարձր ծափահարություններով հեռացավ աշխատանքից։ Սրա գնալու օրը, որ իր աշխատողները ժամանակ էին ծախսել ու դուրս էին եկել ծափ էին տալիս, նույն պահին Ադրբեջանի նախագահը «Ղարաբաղյան նշան» մեդալ էր տալիս Թուրքիայի նախագահ Էրդողանի փեսա Սելչուք Բայրաքթարին, որը «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ներն արտադրող թուրքական ընկերության տեխնիկական տնօրենն է։ Բայրաքթարերի օգնությամբ Ալիևը պատերազմ հաղթեց, մենք Արշակյանին 3 տար է ոլորտ էինք վստահել, աշխատավարձ էինք տալիս, պադավատ, քարտուղարուհի, որ հայկական բայրաքթար արտադրեր, սա ամեն ինչ տապալեց, ոչինչ չստեղծեց, պատերազմն էլ պարտվեցինք նաև իր պատճառով, բայց չգիտես ինչու՝ գնաց իչ-որ աշխատակիցների ծափերով։ Մտածում եմ՝ երևի պարգևավճարներ էր դուրս գրել շռայլորեն, գնալուց առաջ, որովհետև այլ պատճառ ուղղակի գոյություն չունի։ Իրականում նա ՏՏ ոլորտի ապացուցված Արծրուն Հովհաննիսյանն է։
Արցախը այս պահին հումանիտար աղետի մեջ է։ Ոչ միայն գերիներին չեն վերադարձնում, Արցախում գտնվողներն էլ ապրում են սոցիալական անմխիթար պայմաններում։ Մարդիկ սննդի հերթ են կանգնում, մնալու տեղ չունեն, ֆինանսական ծայրահեղ վիճակ է։ Սոցապնախարար Մեսրոպ Առաքելյանը ելույթ է ունենում ու ասում է, թե Արցախում հումանիտար խնդիր չկա, լուծել- պրծել ենք։
Գամ ուրիշ արծրուններին․ Նիկոլի հակադիվանագիտական ելույթի պատճառով պատերազմ է սկսել, հողը, տվել են թուրքերին, կեսը՝ բանավոր պայմանավորվածությամբ, արտգործնախարարն ասում է՝ դիվանագիտությունը ամեն ինչ արել է նորմալ, դիվանագիտությունը հաղթել է, բանակն է պարտվել։ Բայց այս դիվանագետի աստիճան ունեցողը, մոռացե՞լ է, որ պատերազմն ինքը նշանակում է, որ դիվանագիտությունը պարտվել է խայտառակ կերպով, իրենց, իրենց վարչապետի սխալների արդյունքում է, որ Ալիևը պատերազմի ճանապարհով է գնացել։
Ադրբեջանցիները հողին են հավասարեցրել Ջեբրայիլի մոտ գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, ավերում են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին։ Հայաստանի արտաքին գործերի նախպարարությունը դատապարտող հայտարարություն է անում, թե սա վանդալիզմ է, Ջուղայի պես են վարվում․ ստոպ, այ ԱԳՆ-ի Արծրուն Հովհաննիսյաններ, էդ որ առանց կրակոցի Արցախի շրջանները հանձնում էիք թուրքերին, բա մտածում էիք նրանք գալիս են, որ մեր եկեղեցիներում մոմ վառեն ու պատարագ անե՞ն։ Էդ եկեղեցիները Ալիևից առաջ Նիկոլն արդեն քանդել էր՝ նրանց այդ տարածքներ բերելով։ Ավելին ասեմ, այս մարդը շնորհավորում է Հունաստանին Օսմանյան Թուրքիայի լծից ազատագրվելու 200-ամյակի առթիվ, բայց ինքը թուրքերին Հայաստան է բերում, մեր սահմաններին մոտեցնում։
Արդարադատության նախարարը պակա՞ս Արծրուն է։ Ամբողջ համացանցը լցված է լուրերով, որ վարչապետի օգնականն ու ԲԴԽ անդամը թելադրում են դատավորներին ու քննիչներին, նախարարը ասում է՝ տեղյակ չեմ։ Պաշտպանության նախարարն ու իրավունքի ուժով գենշտաբի պետը, առողջապահության նախարարը պակա՞ս Արծրուն են, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ինչո՞վ է պակաս Արծրունից։ Տեսնում ե՞ք ինչքան շատ Արծրուններ կան մեր երկրում։ Բայց Արծրուններն էլ շարժվում են մեկ մարդու թելադրանքով ու հրահանգով, որն Արծրունների Արծրունն է, նա բոլոր ոլորտների փորձագետն է ու թիվ մեկ սուտասանը։
Լավ ա չէ՞, ժողովուրդ, թող խաբեն բոլորը, թող հիմարացնեն, երկիրը վարի տան, էրեխեքին մատաղ անեն Ալիևների ոտքերի տակ, մենակ թե նախկինները չգան, թող լավաշի հերթը դախլից հասնի մինչև սուպերմարկետի մուտք, թող 46 դրամ արժեքով ձուն գնենք 260 դրամով, միայն թե թող նախկինները չգան, թող Արցախը ծախելու համար շունչ քաշեք, իսկ ձվի համար կռիվ անեք, մենակ թե թող նախկինները չգան։ Սովոմահ եղեք, ժողովուրդ, կոտորվեք, թող թուրքերը Շուռնուխն էլ վերցնեն, Գորիսն էլ, Իջևան-Դիլիջանն էլ, թող բոլոր եկեղեցիները քանդեն, մենակ թե նախկինները չգան։ Այ էդ ֆոնին դու ներում ես բոլոր ոլորտների արծրուն հովհաննիսյաններին։ Վաղը կերազես որ նախկինները գան, բայց էլ գան ի՞նչ անեն, ի՞նչը հետ բերեն, ինչի՞։ Որ էլի մի քանի տարի հետո արծրունհովհննիսյանների ու նիկոլփաշինյանների հաջորդ խմբաքանակը գա ու քար ու քանդ անի՞։ Հըն ժողովուրդ, նախկինները գա՞ն, թե՞ էլի նստեն-նայեն ոնց են ձեզ կոտրում, կեսին սովամահ անելով, կեսին թուրքի բայրաքթարերով, կեսին համաճարակով։ Ոնցոր ուզում ես կոտորվես, հա՞, թե՞ խելքի ես գալիս։
Կարճ ասած՝ բոլոր ոլորտներում ասում էին զրոյից ենք պետություն կառուցում ու էդպես բոլոր ոլորտները հասցրին զրոյի։ Մենք պարտավոր ենք մերժել արծրունհովհաննիսյանությունը բոլոր ճյուղերում, բոլոր ոլորտներում, դա քանդում է մեր պետությունը ու սպանում մեր երեխաներին։
Նիկոլը իր թիմով երկիրը պահելու որևէ շանս չունի, միակ շանսը հանրության ուշադրությունը շեղելն է, համոզելն է, որ մի քիչ էլ մնա․ հենց տեսավ, որ սկսում եք հասկանալ ինչ ինչոց է, նոր բաներ կհորինի, կշեղի, ինչպես ՍԴ-ի գործն էր, Քոչարյանի գործն էր, պատերազմն էր, համաճարակն էր, վաղը քաղաքացիական պատերազմը կլինի։ Ջհանդամը, թե դուք հերթով չեք մեռնում, կարևորը՝ ինքը էլի մի քանի օր մնա իր գրողի տարած աթոռին։
Բայց հայտարարում եմ՝ չկա որևէ ուժ, չկա որևէ հաշվարկ, չկա որևէ ծրագիր, որը կարող է սրան պահել իշխանության ղեկին։ Այդ ամենը ինքը լավ գիտի, ու նա փախնելու է, թողնելու է ու փախնի։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը