23 03 2022

«Կարճ ասած»․ Գազ չկա, լույս չի լինի, գնաճ է ու կրակում են․ Նիկոլի խոստացած ապագան



 

2018-ին ասում էին ժողովուրդ տնտեսական հեղափոխություն ենք սկսում, բռնվե՛ք․․․ 2020 թվականին լրիվ ուրիշ Հայաստանում կապրեք։ Շատ չանցած, 2020 թվականին իրոք լրիվ ուրիշ Հայաստանում հայտնվեցինք՝ տնտեսական ճգնաժամ, հազարավոր մահեր վիրուսից, պատերազմից, տարածքային կորուստներ, փախստականներ, ամեն տեսակետից վիրավոր ու շշկռած հանրություն։ Հետո կարգախոսները փոխվեցին ասեցին, չէ է, ապագա, կա՛. հետո եկավ խաղաղության լոզունգը։ Սրանք ամենակարճ ապրած կարգախոսն էր էին, որովհետև այդ խաղաղությունը չեկավ, ո՛չ էդ կարգախոսը գրելու ժամանակ, ո՛չ էլ հիմա։ Դե ապագայի մասին էլ չասեմ։ Հիմա իշխանությունը բառացիորեն անցել է ժողովրդին ահաբեկելուն։ Եթե 18 թվականին խոսում էին տնտեսական հեղափոխության` ամեն բան եռապատկել, տասնապատկելու մասին, հիմա ասում են ժողովուրդ, մենք պետք է սովորենք, ընտելանանք վատ ապրելուն, պետք է հարմարվենք գնաճին, պետք է հարմարվենք գոտիներս ձգելուն. այ էն ամենին ավելացել է էնեգրետիկ ճգնաժամը։ Ասում են՝ ժողովուրդ, պետք է սովորենք առանց գազի ապրելուն, առանց լույսի ապրելուն։ Պետք է առանց գազի ապրենք, որ մեր ինքնիշխանությունը /կարդա իշխանությունը/ պահենք, Ադրբեջանին բան չխնդրենք։

Ի՞նչ խնդրելու մասին է խոսքը, բա դուք փաստաթղթեր էիք ստորագրել, խաղաղություն էիք կերտում, հիմա էս ի՞նչ խնդրելու մասին եք խոսում։ ՔP-ական դեպուտատն ասում է՝ գազն անջատում են որովհետև պատերազմ է։ Է?ս ինչ նորություն էր, բա Նիկոլն ասում էր խաղաղություն եմ բերել նոյեմբերի 9-ից։ Բառացի իր խոսքերն են՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը խաղաղության մասին է։ Ասում էիք պոեզի գիծ ենք փռում Բաքու, առաջին պասաժիրները Նիկոլն ու ՔՊ-ականներն են լինելու, Քերոբյանն էլ անձամբ է շուկայում առևտուրը հսկելու։ Ի՞նչ պատերազմ։ Էդ 680 հազար հոգին ձեզ ձայն են տվել հենց նրա համար, որ ասում էիք՝ նախկինները որ գան պատերազմ կլինի, մենք խաղաղություն ենք բերել, մենք ձեզ կփրկենք։ Հիմա ասում եք, չէ է, պատերազմ է։ Ստացվում է՝ էլի խաբեցիք։

Պատերազմի ժամանակ ասում էիք էս խառը օրերին պետք է կանգնել իշխանության կողքը, տարաք կապիտուլյացիայի` ասացիք էս ծանր վիճակում պետք է կանգնեք իշխանության կողքը. հիմա նրանք, ովքեր ձեր կողքը կանգնել էին, որ լավ ապրեն, հեռու լինեն պատերազմից, խնդիրներից, ասում եք` իշխանության կողքը կանգնեք, որ գազի չլինելը չզգանք, որ ապրանքի գնաճը թեթև տանենք։ Դուք մարդկանց ասել եք` ընտրեք մեզ, որ Հայաստանը դառնա Սինգապուր, մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչ տրամաբանությամբ 680 հազար մարդ ձեզ է ընտրել, երբ Հայաստանը դառնում է Սիրիա։ Այո, Հայաստանը, ոչ միայն Արցախը, այս ազդակները չմտածեք, թե միայն Արցախի համար են, Հայաստանի համար են նաև․ նախարարը խոստովանում է, որ Պարսկաստանից բեռնափոխադրումները նվազել են, ճանապարհը այլևս անվտանգ չէ, չեն հերքել, որ Վրաստանի հետ ճանապարհի մի մասն էլ են հանձնելու ադրբեջանցիներին, էլեկտրաէներգիայի խնդիր կա, գազի խնդիր կա։ ժողովուրդ, սովորեք ապրել առանց գազի, առանց լույսի, առանց ինտերնետի։ Ասել ե՞մ՝ հետ ենք գնում Լևոնի թիվ։ Ու հենց լևոնականներն են ասում` ոչինչ առանց գազի սովորեք ապրել, 90-ականներին ո՞նց էր։ Իսկ 90-ականներին միայն Արցախում չէր էդ ճգնաժամը, նաև Հայաստանում էր։ Իսկ ո՞նց էր էդ ժամանակ։ Հենց էդ տարիներին Հայաստանից գնաց 590 հազար մարդ։ Վիճակագրություն կա, չէ՞։ Կես միլիոնից ավելի մարդ գնաց, որովհետև ո՛չ գազ կար, ո՛չ լույս կար ու պատերազմ էր։ Ու էսօր մարդկանց մեջ վախ են արթնացնում, ահաբեկում են՝ հենց էդ տարիները հիշեցնելով։ Էսօր էլ է դա լինելու․ եթե գազ չկա, լույս չկա, ամեն ինչ թանկանում է, հասարակ քյալամը դառնում է հարուստի ուտելիք, դրան զուգահեռ՝ անընդհատ կրակում են սահմանին, մուղամ են միացնում, մարդիկ մնում են ի՞նչ անեն։ Փորձագետներն արդեն խոսում են նոր պատերազմի հավանականության մասին։ Ու մարդիկ այս ամենը տեսնելով, իրենք իրենց հարց են տալիս՝ մեր կյանքը ապրել ենք լավ ու վատ, գոնե մեր երեխաների համար պետք է գնանք։ Նրանց ապագա են ուզում տալ, գոնե մի քիչ անհոգ։ Էս իշխանությանն էլ դա է պետք՝ ինչքան քիչ մարդ մնա, էնքան քիչ բողոքի ցույց։ Բա ինչի՞ համար են ամեն օր արդեն հիշեցնում 90-ականները, մութ ու ցուրտ տարիները, որից բոլորս ենք զզվում։ Կրկնում եմ՝ ձեզ ահաբեկում են՝ անընդհատ ասելով՝ դե էն ժամանակ չենք մեռել, չէ՞, նորից կապրենք։

Էս իշխանությունը մի գազի տրուբայի հարց չի կարողանում լուծել, մի շլանգի հարց չի կարող լուծել, ու թռնում են պատասխանատվությունից։ Ազգային ժողովում իշխանական որ պատգամավորին միկրոֆոն ես պարզում, փախչում է, ասում է իմ իրավունքն է չպատասխանել։ Հա ի՞նչ պատասխանի, նրանք կարող ե՞ն մի հատ հարց լուծել․ բացի ամբիոնից ելույթ ունենալուց ու դրա դիմաց փող ստանալուց ի՞նչ կարող են անել։

Ձեզ ընտրած մարդկանց հետաքրքրում է՝ եթե ՊՆ-ն ունի ուղիղ կապ Ադրբեջանի հետ, ու անընդհատ կրակում են, եթե Նիկոլն ունի ուղիղ կապ Ալիևի հետ, ու գազն անջատում են, եթե Արարատն ունի ուղիղ կապ Թուրքիայի հետ, բայց հենց երեկ Շուշիի հռչակագիր են վավերացնում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ, էդ ուղիղ կապով դուք ի՞նչ եք քննարկում։ Լավ, եթե դուք բանակցում եք ու մեր վիճակն ավելի է վատանում, ինչո՞ւ եք բանակցում։ Ուրեմն բանակցողները մեր երկրի համար բառացիորեն անպետք են, իսկ իմ կարծիքով՝ վնասակար, վտանգավոր։ Առաջ ասում էին՝ առանց նախապայմանների ենք գնում, հիմա ասում են՝ գազը փակում են, որ զիջումների գնանք։ Ասում են՝ գնում ենք ապաշրջափակման, բայց սովորեք, որ գազ չի լինի։ Բա ի՞նչ ես ապաշրջափակում, որ ի՞նչ լինի։

Ժողովուրդ, Հայաստանը հետ է գնում ծայրահեղ աղքատ ժամանակաշրջան։ Յուրաքանչյուրդ արդար եղեք ձեզ հետ ու մտածեք՝ այս իշխանությունից ինչ եք ստացել․ Նայում ես՝ չորս տարում երկրից բան չի մնացել, սահմաները փոքրացել են, աղքատություն է եկել, անգամ երաշտ է լինում, մարդիկ զոհվում են ու հաշմանդամություն ձեռք բերում, անորոշության սահման չի մնացել․ մարդը վաղվա օրը չի կարողանում պլանավորել։ Ու մեզ ասում են՝ սովորեք էս վիճակին։ Այ սրան ասում են սովորեք։

Բոլոր այն անձինք, որոնք, խիստ մոլորյալ լինելով, հույս ունեին, թե այս պահին Հայաստանում իշխանության գտնվող խմբակը ինչ-որ փուշ է իրենց մատից հանելու, կամ գոնե ինչ վատ բան կար, էլ ավելը չի լինելու, հերթական անգամ համոզվում են, որ հույս ունենալը անօգուտ զբաղմունք է։

Կարճ ասած՝ այս պահին Հայաստանում ու Արցախում քննարկման մեկ թեմա պետք է լինի, իմ կարծիքով։ Դա ազգային արժանապատվությունն է։ Հայ ժողովրդի արժանապատվությունից ցածր պետք է համարել Հայաստանում նման իշխանության հանդուրժումը։ Հայտնի է՝ իրենց ոչ ոք հաշվի չի առնում Հայաստանից դուրս՝ ո՛չ մեր հարևանները, ո՛չ մեր թշնամիները, ո՛չ մեր բարեկամները։ Մենք էլ հաշվի չենք առնում, ասում ենք՝ դե մարդ են, էլի։ Բայց այդ մարդիկ մեզ անդառնալի վնասներ են հասցնում ամեն օր։ Չնայած՝ իրենք իրենց լավ են զգում, փող են աշխատում, գնում են հանգստանալու՝ նեղ-մաջալին, գլուխներն էլ շարժելով՝ բոլորին դաս ու հաթաթա են տալիս։  

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ