«Պարենային լուրջ խնդիր ունենք ոչ միայն Շիրակի մարզում է, այլ ողջ հանրապետությունում։ քանի որ աշնանացան դաշտերը քիչ են , սերմնացուն պետությունը չի սուբսիդավորում, և քանի որ Էկոնոմիկայի նախարարը Շիրակի մարզում ասել էր, որ անարդյունավետ է հող մշակելը, գյուղացիներին հորդորում էր գյուղատնտեսությամբ չզբաղվեն , էսօր ԱԺ-ում ներկայացրեցինք, որ պարարտանյութի սուբսիդավորման հետ կապված ծրագիր եք արել , դրա վրա դրել եք սահմանափակում, մարդկանց դրանով դրդում եք հանցագործության։ Այսինքն՝ մինչև 3 հա սահմանափակում եք դրել , մարդիկ ստիպված հարևանի թղթով պետք է պարարտանյութ ձեռքբերեն»,-ԱԺ-ում հրավիրված քննարկման մասնակից շիրակցի ֆերմերը նման տեսակետ հնրեցրեց լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը