Հայաստանի սահմանից ներս՝ Ներքին Հանդում, երեկ՝ փետրվարի 13-ին կատարված իրադարձությունները, որոնք 4 զինվորականի կյանք խլեցին, կրկին փաստեցին Հայաստանի արտաքին անվտանգության անկենդան վիճակը։ Արտաքին անվտանգության լրջագույն պորբլեմ ունենք։ Համեմատելի ենք ամենավատթար վիճակում գտնվող երկրների հետ՝ Սիրիայի, Ուկրաինայի և այլն։ Ուկրաինան հլը գոնե դաշնակիցներ էլ ունի։ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ փետրվարի 13-ին հայտարարեց, թե՝ Ադրբեջանը շարունակաբար սադրանքներ է անում, մեզնից տարածային պահանջներ ունի, խաղաղության կամք չունի։ ԱԳ նախարար Արարատ Մկիրզոյանը, հանդիպեց եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզեպ Բոռելին ու էլի արձանագրեց իրավիճակը՝ վատ լուր ունեմ, Ադրբեջանը սահմանային էսկալացիաների պատրվակեր է փնտրում։ Հատուկ հանձնարարություններով դեսպան Մարուքյանը թվիթերում գրեց, թե՝ Ադրբեջանի ղեկավարության անպատժելիությունը նոր հանցանքներ է հրահրում:
Սրանք հայտարարություններ են, որոնք, եթե չկարդաս որ պաշտոնյան է արել, կստացվի փորձագետի, քաղաքական գործչի, լրագրողի, վերլուծաբանի արձանագտրում․ բայց հենց կողքին դնում ես պաշտոնը, ուրեմն դառնում են լոլոներ։ Այս մարդիկ մեզ խոստացել են արտաքին անվտանգության հուսալի երաշխիքներ, 2018 թվականից ասում են փնտրտուքների մեջ ենք, բայց հիմա տրագիկ տոնով խոսում են Ադրբեջանի հարձակումների մասին՝ Ադրբեջանը չի պատժվում, վիժեցնում է և այլն․ բա դուք ինչի՞ համար եք։ Էդ պաշտոնները հիմա զբացեղնում եք ոչ թե արձանագրելու Ադրբեջանի հարձակումները, այլ կանխելու, հակահարված տալու համար։
Հայաստանի արտաքին գործերի նախարարի պորտը ոնցոր Բրյուսելում կտրած լինեն, էն կողմերից տուն չի գալիս, 5 տարի էնտեղ անվտանգային կռիշ են ման գալիս, 6-րդ տարում ասում են՝ Ադրբեջանը պատրվակ է փնտրում էսկալացիայի համար։
Բայց նաև մեր երկրում ամենօրյա իրադարձությունները, կարգուկանոնի բացակայությունը փաստում են ներքին անվտանգության բացակայության մասին ևս։ Մեր ներքին անվտանգությունը նույն վիճակում է, ինչ արտաքինը։ Ամենաարագ աշխատող լրատվական կայքերը լուրերը թարմացնում են 5-7 րոպեն մեկ․ էդ տեմպերով, սակայն, նրանք զիջում են ոստիկանության, արտակարևգ իրավիճակների կայքերին։ Միայն վիճակագրական թվերը բավարար են գնահատական տալու համար․ 5-10 հազարով ավելանում է ամեն տարի հանցագործությունների թիվը․ 2021թ․ գրանցվել է 30 հազար հանցագործություն, 2022 թվին՝ մոտ 38 հազար, մի էդքան գրանցվել է 2023-ի 11 ամիսներին։ Երկնիշ տոկոսով աճում են ծանր հանցագործությունները, մարդու դեմ ուղղված հանցագործությունները, սպանությունները, հասարակական անվտանգության դեմ, բնակչության դեմ հանցագործությունները, զենքի գործադրումը, թմրամիջոցների հետ կապվածը՝ եռանիշ աճ է ունեցել։ 2018-2023 թվաքկաններին հանցագործությունների թիվն աճել է ավելի քան 80 տոկոսով։ Շաբաթը մի հատ խոշոր պայթյուն է լինում։ 16 զհոգի զոհվեց Սուրմալուում, ի՞նչ եղավ գործը։ 15 հոգի հրդեհից մահացավ․ էդ գործի՞ց ինչ կա։ Կարդում ենք՝ մի տարվա ընթացքում շուրջ 8000 դեպք շների հարձակումների, կրակոցներ՝ հասարակական տրանսպորտի վրա, կրակոցներ՝ ամենուր, Երևանում, Հանրապետությունով մեկ, սպանություններ իրար հետևից։
Ինչո՞ւ է էսպես, ժողովուրդ ջան․ միգուցե նրա համար, որ անվտանգության ապահովումը կոնկրետ աշխատանք է պահանջում, 24-ժամյա․ պոպուլիզմով էդ հարցերը չես լուծի․ սրանք 24 ժամ խոսում են, խաբում են, երբ գալիս է կոնկրետ արդյունքի պահը, սկսում են մեղավոր ման գալ։ Թվերով, տարածքների ու բնակչության կորստով քո մաշկի վրա զգում ես սրանց չաշխատելը։
Վարդենիսցիներն ինչո՞ւ էին բողոքի ցույց անում, մտավախություն ունեն, որ իրենց կդատարկեն քաղաքից ու կհանձնեն Ադրբեջանին․ դա անվտանգության զգացումի իսպառ բացակայության մասին է․ վստահ են, որ ավելի շուտ Նիկոլը Վարդենիսը կհանձնի, քան կռիվ կտա հողի համար։ Գեղարքունիքի մարզպետը Վարդենիսի մասին ասում է՝ որոշ անպատասխանատու մարդիկ խուճապ են ստեղծում։ Էդ անպատասխանատուն ձեր թիմն ա, խուճապը դուք եք ստեղծում․ Շուռնուխի հանձնում, Աղավնոյի հանձնում, երկրի հանձնում․․․ Աչքը տեսածից է վախենում, տառապանքը փորձ ունի։
Պաշտպանության նախարարը ասում է՝ սահմանին հանգիստ է, նույն պահին ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին հորդորում է Հայաստանի տարածքների կեսով չանցնել կամ անցնել առանց կանգառի, մի քանի օր անց էլ ագրեսիա է լինում Սյունիքում։ Այսինքն՝ սրանք հաջորդ օրվա գարանտիա չունեն․ որ ասում են անվտանգ է, դա վերաբերում է մինչև էդ պահին։ Փաշինյանի օրոք մեր երկրում միայն թշնամու ցանկություններից է կախված իր հարձակումները, իսկ նախկինում՝ իր հնարավորություններից էր կախված։ Խաչատուր Սուքիասյանն ասում է՝ թալան է եղել, կաշառակերություն, սահմանը ամուր չի եղել։ Սահմանի ամրությունը թշնամին 94-ից հետո պարբերաբար ստուգել է ու մռութներին կերել․ ձեր իշխանության օրոք ստուգել է ու մինչև հիմա հաղթում է․ հիմա ե՞րբ սահմանը ամուր չի եղել՝ նախկինո՞ւմ, թե՞ ձեր վախտ և ըստ այդմ՝ կաշառակերությունը ե՞րբ է ավելի ուժեղ եղել։
Նիկոլը քարոզարշավ է անում, ասում է՝ մենակ մենք կարող ենք անվտանգությունն ապահովել, նույն պահին ադրբեջանցիները Սյունիքի Խնածախ գյուղից գողություն են անում, Գեղարքունիքի Կութ գյուղի հովիվի վրա կրակ են բացում, անասուններ գողանում, Արավուս գյուղից 200 ոչխար են գողանում։ Սա անվտանգության՝ ձեր մակարդակն է։ Վարչապետը կարողանում է ապահովել միայն իր անձնական անվտանգությունը, այդ թվում՝ մարդկանց կյհանքերի հաշվին, ինչպես եղավ Սոնա Մնացականյանի պարագայում։ Այցելում է ռադիոյի շենք՝ անվտանգության կրակմարիչները հավաքում են, այցելում է ԱԺ, բոլոր պատգամավորների առջևից ջրի շշերը, գրիչները հավաքում են։ Հայաստանում չկա մեկ հոգի, որտեղ ուզում է լինի, որ անկյունում, որ գյուղում ուզում է լինի, որ անվտանգ իրեն զգա․ իսկի Նիկոլը, որի անվտագութունը ամեն օր մի քանի հազար ոստիկան ու թիկնապահ են պահում, իրեն անվտանգ չի զգում։
Ավագանու անդամին գողանում են, օրը ցերեկով առևտրի կենտրոնում մարդկանց են դանակահարում, մայրաքաղաքի կենտրոնում իրար մորթում են, երկրի ներսում թուրքի զինվորներ կան, վրաերթեր ու կրակոցներ ամենուր, կարող է գնաս առևտրի, մեկ էլ շենքը պայթի։ Էս ա մեր վիճակը։ Օրերս մի ողբերգական դեպք գրանցվեց Երևանի Էրեբունի համայնքում․ մեկը գազի վինտիլը բացել էր կարծեմ, կրակը վառել, եղավ պայթյուն, զոհվեցին անմեղ մարդիկ։ Մամուլում կարդացի՝ հոգեկան խնդիրներ ունի, ու սաղ համացանցը սկսեց քննադատել, թե ով էր թողել հոգեկան շեղում ունեցողին գազի մոտ, ձեռքին էլ զաժիգալկա։ Ժողովուրդ ջան, ի՞նչ շուտ մոռացաք․ այ մեկն էլ հենց տենց մեր երկրի գազի մեծ վինտիլին մոտ գնաց, կրակը վառեց ու արդյունքում սաղ պայթեց, 5 հազար անմեղ մարդու էլ բերին Եռաբլուր ու իրենց պապենական գերեզմանոցները։ Դա՞ ինչի չեք ասում։ Ո՞վ էր թողել իրեն պետական կառավարմանը վինտիլին մոտ գնար․ պատահաբար հո դուք չէիք։
Ընտրություն է անում, անվտանգություն է խոստանում, գնում ընտրում են ու սպասում խաղաղության, մեկ էլ իրար հետևից տեսնում են երեք պատերազմ։
Կարճ ասած՝ Հայաստանի հանրապետության արտաքին անվտանգության, սահմանների պաշտպանության, ներքին անվտագության ոլորտներում այս պահին Նիկոլ Փաշինյանը և կառավարական ողջ կաբինետն աշխատում է այնքան, որքան ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի և ոչ ավելին։ Ընդհակառակը՝ մենք մեզ ավելի պատասխանատու ենք զգում, քան ի պաշտոնե պատասխանատուները։ Փաստացի մեր անվտանգության համար վարչապետը, նախագահը, ԱԳ նախարարը, դատախազը, ՆԳ նախարարն ու մյուս պաշտոնյաները կարողանում են նույնքան բան անել, որքան ես ու դուք։ Դա նշանակում է, որ դա իրենց տեղը չէ։
Նիկոլենք հաստատ չէին ուզում լինել թույլ երկրի ղեկավար, ո՞ր մեկը կուզեր․ ուղղակի, աշխարհում և ոչ մի պոպուլիստ ղեկավար իր երկրին անվտանգություն ու խաղաղություն չի բերել ու չի բերելու։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը