23 02 2022

Քերոբյանն Իրանի հետ առևտրի բարձր թվերի հույս է ունեցել, որը ճանապարհի պատճառով չի արդարացել



Այդ ճանապարհի անմատչելությունը հանգեցրել է նաև երկու երկրների առևտրի կրճատմանը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հետևյալ հարցին՝ Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական ուժերի վերհսկողության տակ անցնելու պատճառով Իրանից Հայաստան եկող և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալն ի՞նչ փոփոխություն է կրել, արդյոք կրճատվել են: 

«Բայց չի կրճատվել 2020-ի նկատմամբ, որովհետև 20-ի նկատմամաբ 21-ին մենք ունեցել ենք Իրանի հետ առևտրաշրջանառության 25 տոկոսանոց աճ և հասել ենք 500 միլիոն դոլար սահմանաչափի: Ամեն դեպքում տարվա ընթացքում մինչև ճանապարհի փակվելը առևտրի աճի տրաեկտորիան այնպիսին էր, որ մենք հույս ունեինք անհամեմատ ավելի բարձր թվերի, որը չեղավ, որովհետև ճանապարհի այդ խնդիրն առաջացավ»:

Ավելին՝ տեսանյութով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ