11 02 2022

Տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտ է շարունակում մնալ կառավարման լղոզված համակարգը․ տնտեսագետ



Իհարկե, այս տարի մենք որոշակի արդյունքներ ունենք, բայց տնտեսությունում առկա են հիմնախնդիրներ, որոնք դեռևս լուծված չեն։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց տնտեսագետ Աշոտ Թավադյանը։

«Այս տարի ունեցել ենք 5,8 տոկոս տնտեսական աճի և եթե թվերը համապարփակ նայենք, 2020-ի 8 տոկոս անկման ֆոնին և ԵԱՏՄ մյուս երկրների հետ համեմատությամբ, Հայաստանի տնտեսությունը դեռևս լիարժեք չի վերականգնվել։ Տնտեսական աճի կառուցվածքի առումով լուրջ խնդիրներ ունենք, քանի որ աճը գրանցվել է առևտրի, ծառայությունների ոլորտների շնորհիվ, արդյունաբերության աճը երեք տոկոս է ընդամենը կազմում: ՀՆԱ-ում արտահանման հարաբերակցությունը մոտ 20 տոկոս է կազմում, մինչդեռ 1,5 անգամ ավելի պետք է լինի: Այդ ցուցանիշն այս տարի կազմել է 2,7 միլիարդ, բայց անպայման պետք է 5 միլիարդի ցուցանիշին մոտենանք, որ հիմնական զարգացման հնարավորությունն ընդգծվի»,-ասաց Թավադյանը։

Տնտեսագետի խոսքով, տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտ է շարունակում մնալ կառավարման լղոզված համակարգը

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ